02:02:59 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ուկրաինայում հայտարարել են՝ երկրի ենթակառուցվածքներին 95 միլիարդ դոլարի վնաս է հասցվել

    23:02 5 Հուլիս 2022

    Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը հայտարարել է, որ ռազմական գործողությունների ընթացքում երկրի ենթակառուցվածքներին հասցված վնասը 95 միլիարդ դոլարի է հասնում։

    «Այժմ մեր բյուջեի գրեթե 100 տոկոսն ուղղվում է ռազմական կարիքներին ու սոցիալական նպաստների վճարմանը։ Ամսական 5 միլիարդ դոլարի դեֆիցիտ ենք ունենում, իսկ ենթակառուցվածքներին հասցված վնասը 95 միլիարդ դոլարի է հասնում»,- Կուբրակովի խոսքերն է մեջբերել նախարարության մամուլի ծառայությունը՝ ֆեյսբուքյան իր էջում։

    Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարը հայտարարել է նաև, որ ռազմական գործողությունների ավարտից հետո երկրի վերականգնման գործընթացում իր հիմնական նպատակն է լինելու ուկրաինական տրանսպորտային ցանցը ԵՄ-ի ցանցին ինտեգրելը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս