03:01:26 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ջո Բայդենը շրջանցել է 907-րդ բանաձևը. ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին. Սուրեն Սարգսյան

    10:17 24 Հունիս 2022

    Ջո Բայդենը շրջանցել է 907-րդ բանաձևը. ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

    Նա նաեւ նշել է. ««Freedom Support Act» օրենքի 907-րդ բանաձևն արգելում է ԱՄՆ կառավարությանը Ադրբեջանին օգնություն տրամադրել: Դա հնարավոր է միայն անել այն դեպքում, երբ նախագահը շրջանցում է այդ օրենքը, դրա մասին տեղյակ է պահում Կոնգրեսին և կարող է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին: Այդպես էլ վարվում են ԱՄՆ բոլոր նախագահները, յուրաքանչյուր տարի՝ սկսած 2002թ.

    2020թ. պատերազմից հետո ռեալ հնարավորություն կար այս գործընթացի դեմն առնելու համար: Թեկնածու Բայդենը ժամանակին նախագահ Թրամփին կոչ էր անում դադարեղնել օգնությունը Ադրբեջանին և այլևս չշրջանցել 907-րդ բանաձևը: Այս հնարավարության պատուհանից մեր համայնքն ու լոբբիստներն ամեն ինչ արեցին օգտվելու համար: Այս առումով նրանք Հայաստանի իշխանություններից որևէ աջակցություն չեն ստանում: Նրանք Վաշինգտոնում միայնակ են պայքարում թուրք-ադրբեջանական լոբբինգի, դեսպանությունների և նավթադոլարների դեմ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս