04:27:36 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ նախագահը Վճռաբեկ դատարանի միանգամից 9 դատավոր է նշանակվել

    13:59 2 Հուլիս 2022

    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 1-ին 9 հրամանագիր է ստորագրել և խորհրդարանի առաջարկած 9 թեկնածուներին Վճռաբեկ դատարանի պալատներում դատավորներ նշանակել։

    Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ են նշանակվել Արծրուն Միրզոյանը, Լիանա Հակոբյանը և Քրիստինե Մկոյանը։

     

    Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ են նշանակվել Արթուր Դավթյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Գևորգ Գյոզալյանը։

    Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորներ են նշանակվել Արտակ Կրկյաշարյանը, Սերգեյ Չիչոյանը և Կարեն Բիշարյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս