07:04:17 6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փրկարարները «Սուրմալու»-ի փլատակների տակից դուրս են բերել ևս մեկ դի, զոհերի թիվը հասավ 8-ի

    23:40 15 Օգոստոս 2022

    Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից հենց նոր դուրս են բերել ևս մեկ դի, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

    «Հենց նոր փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի։

    Այս պահի դրությամբ ունենք 8 զոհ:

    Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,– գրել է նա։

    Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, անհետ կորած է համարվում 23 քաղաքացի։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է նաև մոտ 150 կամավոր։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 13 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաև 21 ավտոմեքենա է դուրս բերվել։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս