- «ՀՀ նախագահը վարունգից չի տարբերվում». Ակցիայի մասնակիցները վարունգներ նետեցին նախագահականի մոտ
- Ադրբեջանական ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ. հայկական կողմից տուժածներ չկան. ՊՆ
- Արամ Հովհաննիսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում
- «Դիմադրության» շարժման երթը շարժվեց դեպի ՍԴ. Նրանք տանում են «շղթայված» Սահմանադրությունը
- Ես համոզված եմ, որ հենց Սեդա Սաֆարյանը դառնա ՍԴ դատավոր, այդ ժամանակ ներդրողները կգան. Վարդեւանյան
- Դիմադրության շարժման երթը՝ «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության» (ուղիղ)
- Հակառակորդը կրակ է բացել Խաչիկ վարչական շրջանի ուղղությամբ. Թովմասյան
- Ողբերգական դեպք՝ Ավշարում. Nissan X Trail-ը հեընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 1-ամյա երեխային. վերջինս մահացել է
- Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
- Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «Opel Astra»-ները և «ՎԱԶ-2106»-ը. նրանցից 2 շրջվել են. 5 վիրավորների վիճակը ծանր է
Հայերի 89 տոկոսը դեմ է Արցախն Ադրբեջանի տիրապետության տակ հանձնելուն. Հարութ Սասունյան
11:55 22 Հունիս 2022«Գելափ» միջազգային ընկերակցության կողմից 2022 թվականի մայիսի 26-28-ն անցկացված հարցախույզի համաձայն՝ Հայաստանի հարցված քաղաքացիների 89,3 տոկոսն ասել է, որ իրենց համար անընդունելի է, «եթե Արցախի բնակչությանը տրամադրվի ազգային փոքրամասնության կարգավիճակ Ադրբեջանի կազմում»: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:
Նա նաեւ նշել է. «Հարցվածների միայն 4,4 տոկոսն է այն համարել ընդունելի։
Հարցվածների 51տոկոսը բացասաբար է վերաբերվել մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրամիության նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ բանակցությունների արդյունքներին։
Հարցվածների միայն 34,7 տոկոսն է դրական գնահատել բանակցությունները։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են ապաշրջափակել երկու երկրների միջև տրանսպորտային կապերը և կառուցել Հայաստանի տարածքով անցնող ցամաքային ճանապարհ Ադրբեջանի և Նախիջևանի միջև։
Հարցվածները կարծում են, որ Հայաստանը կարող է զենք ստանալ Ռուսաստանից (48,1 տոկոս), Ֆրանսիայից (13,9 տոկոս), ԱՄՆ-ից (6,4 տոկոս), Իրանից (1,7 տոկոս), ՀԱՊԿ-ից՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (1,1 տոկոս), ՆԱՏՕ-ից՝ (0,5 տոկոս) և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից՝ (0,1 տոկոս)։
Ավելի վաղ «Գելափ» միջազգային ընկերակցության կողմից 2022 թվականի ապրիլի 2-6-ը անցկացված հարցման համաձայն հարցվածների 57,2 տոկոսը չի կարծում, որ «Հայաստանի ներկա իշխանությունները ունակ կլինեն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»։ 30,4 տոկոսը կարծում էր, որ դա հնարավոր է։
Հարցին, թե ով է մեղավոր Արցախում և նրա շուրջ ստեղծված լարվածության համար, 43,8 տոկոսը նշել է՝ Ադրբեջանը, 27 տոկոսը պատասխանատվությունը դրել է Հայաստանի իշխանությունների վրա, 14,1 տոկոսը՝ ռուս խաղաղապահները, 6,1 տոկոսը՝ Արցախի իշխանությունները, 3,5 տոկոսը մեղքը բարդել է Թուրքիայի վրա։
Հարցվածների 47,7 տոկոսը բացասական է գնահատել վարչապետ Փաշինյանի աշխատանքը, մինչդեռ 38,8 տոկոսը՝ դրական։
Հարցվածները գրեթե հավասարապես բաժանվել են երկու մասի, մի մասն ասել է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա (41,7 տոկոս), իսկ մյուս մասը՝ չպետք է հրաժարական տա (38,7 տոկոս)։
Հարցին, թե որ կուսակցության օգտին նրանք կքվեարկեին, եթե ընտրություններն անցկացվեին մեր օրերում, 20,4 տոկոսը պատասխանել է, որ կսատարեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 12 տոկոսն աջակցություն է հայտնել խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցություններին, իսկ 1,7 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանին»։ Այնուամենայնիվ, հարցվածների 28,8 տոկոսն ասել է, որ չէր քվեարկի որեւէ կուսակցության օգտին: Իշխող կուսակցության վարկանիշը կտրուկ անկում է ապրել՝ 70,4 տոկոսից, երբ 2018 թվականին Փաշինյանն առաջին անգամ իշխանության եկավ, և էլ ավելի նվազել՝ 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության ստացած ձայների 53,9 տոկոսից։
Հարցին, թե ինչպես են նրանք «գնահատում Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը», հարցվածների 66,5 տոկոսը (երկու երրորդը) տվել է բացասական պատասխան, մինչդեռ միայն 22,3 տոկոսը դրական կարծիք է հայտնել։
Հարցին, թե երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի ինչպիսի հանգուցալուծում են տեսնում, հարցվածների 27,6 տոկոսը փոփոխության անհրաժեշտություն չի տեսել, 26,6 տոկոսն առաջարկել է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել, 21,8 տոկոսը կողմ է եղել անցումային կառավարության ձևավորմանը, իսկ 11,4 տոկոսը ցանկացել է, որ ավելի մեծ ճնշում գործադրվի ընդդիմության վրա։
45,6 տոկոսը դեմ է արտահայտվել ընդդիմության վերջին բողոքի ցույցերին, իսկ 32,5 տոկոսը նշել է՝ կողմ է:
46,1 տոկոսը կողմ է արտահայտվել Հայաստանի ոստիկանության առճակատմանը ցուցարարների հետ, մինչ 37,2 տոկոսը քննադատել է։
Ի պատասխան հարցին, թե հարցվածները «կո՞ղմ են են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը», 68 տոկոսն ասել է, որ դեմ է դրան, մինչդեռ միայն 26,3 տոկոսն է կողմ արտահայտվել։
Եզրափակելով, հարկ է նշել, որ հայ հասարակությունը խիստ պառակտված է երկրի ներքին խնդիրների առնչությամբ։ Կան վարչապետ Փաշինյանին սատարողներ և կան նրա փոխարինումը նախընտրողներ։ Այնուամենայնիվ, Փաշինյանի ժողովրդականությունը զգալիորեն վատթարացել է Հայաստանում և, ամենայն հավանականությամբ, Սփյուռքում՝ 2018 թվականի նրա նախնական արտասովոր ժողովրդականության համեմատությամբ։
Ադրբեջանի և Թուրքիայի առնչությամբ Հայաստանի առջև ծառացած կարևորագույն հարցերում հայերի մեծ մասը շատ բացասաբար է տրամադրված ցանկացած զիջման՝ իրենց երկու թշնամական հարևան երկրների հետ հարաբերությունները բարելավելու համար:
Վերոնշյալ հարցերից մի քանիսի պատասխանողները ոչ մի կասկած չեն թողել, որ վարչապետի հաճախակի պնդումը, թե ինքն ունի «ժողովրդի մանդատը», այլևս չի համապատասխանում իրականությանը։ Փաշինյանի և նրա կուսակցության վարկանիշը զգալիորեն նվազել է, հատկապես 2020 թվականի պատերազմում Հայաստանի ջախջախիչ պարտությունից հետո։ Նրա կուսակցությունը հաղթել է անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններում՝ գրանցված ընտրողների մոտ 25 տոկոսով, ինչը Հայաստանի ընդհանուր բնակչության փոքր տոկոսն է։
Քանի որ ողջ Սփյուռքում նման հարցախույզեր չեն անցկացվում, ապա ոչ ոք չգիտի Փաշինյանի ստույգ վարկանիշը սփյուռքահայերի շրջանում։ Ամեն ինչ վկայում է այն մասին, որ նրա վարկանիշը Սփյուռքում ևս կտրուկ անկում է ապրել, ինչպես Հայաստանում: Ուստի, չնայած վարչապետի չափազանց բարձր վարկանիշին, երբ նա առաջին անգամ եկավ իշխանության 2018 թվականին, նրա հետևորդներն այժմ կազմում են հայերի շատ ավելի փոքր մասը Հայաստանում և Սփյուռքում։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Լրահոս
- «ՀՀ նախագահը վարունգից չի տարբերվում». Ակցիայի մասնակիցները վարունգներ նետեցին նախագահականի մոտ 14:23 5 Հուլիս 2022
- Ադրբեջանական ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ. հայկական կողմից տուժածներ չկան. ՊՆ 14:10 5 Հուլիս 2022
- Արամ Հովհաննիսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում 12:57 5 Հուլիս 2022
- «Դիմադրության» շարժման երթը շարժվեց դեպի ՍԴ. Նրանք տանում են «շղթայված» Սահմանադրությունը 12:23 5 Հուլիս 2022
- Ես համոզված եմ, որ հենց Սեդա Սաֆարյանը դառնա ՍԴ դատավոր, այդ ժամանակ ներդրողները կգան. Վարդեւանյան 12:12 5 Հուլիս 2022
- Դիմադրության շարժման երթը՝ «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության» (ուղիղ) 12:00 5 Հուլիս 2022
- Հակառակորդը կրակ է բացել Խաչիկ վարչական շրջանի ուղղությամբ. Թովմասյան 11:48 5 Հուլիս 2022
- Ողբերգական դեպք՝ Ավշարում. Nissan X Trail-ը հեընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 1-ամյա երեխային. վերջինս մահացել է 11:27 5 Հուլիս 2022
- Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է. Նիկոլ Փաշինյանի ուղերձը 11:06 5 Հուլիս 2022
- Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «Opel Astra»-ները և «ՎԱԶ-2106»-ը. նրանցից 2 շրջվել են. 5 վիրավորների վիճակը ծանր է 10:55 5 Հուլիս 2022
- «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը փոխել է միտքը. Ավինյանը վարկանիշ չունի 10:42 5 Հուլիս 2022
- «Հրապարակ». Ինչու Հայաստան չեկան ԱՄՆ կոնգրեսականները 10:31 5 Հուլիս 2022
- «Հրապարակ». Արտահերթով արագ կսղղացնեն օրենքը 10:19 5 Հուլիս 2022
- «Հրապարակ». Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց 10:07 5 Հուլիս 2022
- «Հրապարակ». Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին 09:55 5 Հուլիս 2022
- «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա 09:43 5 Հուլիս 2022
- «Ժողովուրդ». Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը 09:30 5 Հուլիս 2022
- Զմեինի կղզու վրա դարձյալ բարձրացվել է Ուկրաինայի դրոշը 23:59 4 Հուլիս 2022
- Արդարադատության նախարարությունը ներկայացրել է հունիսին ՔԿՀ-ներում թմրանյութերի և այլ արգելված իրերի հայտնաբերման տվյալները 23:48 4 Հուլիս 2022
- Վթար Երևան-Իջևան ավտոճանապարհին 23:39 4 Հուլիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
09:30 5 Հուլիս 2022 «Ժողովուրդ». Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը Միակ տեղակալը, որ թերևս կմնա դատախազությունում, Գեւորգ Բաղդասարյանն է, որին պաշտոնից չեն ազատի:
-
23:16 4 Հուլիս 2022 Տրամաբանական եմ համարում, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում․ Ռուբինյան Տրամաբանական եմ համարում, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում․ Ռուբինյան
-
21:58 4 Հուլիս 2022 «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ հուլիսի 5-ին, ժամը 11։00-ին երթ է լինելու «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ հուլիսի 5-ին, ժամը 11։00-ին երթ է լինելու
Տնտեսություն
-
18:08 4 Հուլիս 2022 Հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ գերակշիռ մասը Լոռու մարզում Հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ գերակշիռ մասը Լոռու մարզում
-
16:45 3 Հուլիս 2022 Վաղը կդադարացվեի Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը Վաղը կդադարացվեի Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը
-
22:12 1 Հուլիս 2022 Նախատեսում ենք ՓՄՁ ձեռնարկությունների մասնաբաժինը 27 տոկոսից 55 տոկոսի հասցնել. Վահան Քերոբյան Նախատեսում ենք ՓՄՁ ձեռնարկությունների մասնաբաժինը 27 տոկոսից 55 տոկոսի հասցնել. Վահան Քերոբյան
Հասարակություն
-
14:35 5 Հուլիս 2022 Այսպես կոչված «խաղաղության դարաշրջանում» հայկական կողմն ունեցել է ավելի քան 120 զոհ. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում Մի ողջ ժողովրդի կյանքի և ինքնորոշման իրավունքը չի կարելի զոհաբերել աշխարհաքաղաքական կամ տնտեսական շահերին։
-
14:23 5 Հուլիս 2022 «ՀՀ նախագահը վարունգից չի տարբերվում». Ակցիայի մասնակիցները վարունգներ նետեցին նախագահականի մոտ «Դիմադրության» շարժման մասնակիցները երթով հասել են Սահմանադրական դատարանի մոտ, այնտեղ թողել «շղթայված» Սահմանադրությունը եւ գրիչներ:
-
14:10 5 Հուլիս 2022 Ադրբեջանական ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ. հայկական կողմից տուժածներ չկան. ՊՆ ՀՀ նախագահի հրամանագրով՝ Սամվել Յուրիի Հայրապետյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: