01:49:52 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանում 86-ամյա վարորդը «Range Rover»-ով վրաերթի է ենթարկել 57-ամյա հետիոտնին

    22:39 17 Հունվար 2025

    Հունվարի 17-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Մուշեղ Գալշոյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 57-ամյա Նունե Դ-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
     
    Վարորդը փախուստի չի դիմել, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը: 
    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
     
    Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս