- Պարադոքս է, բայց փաստ
- Գերմանիան նախազգուշացրել է, որ գազը կսպառվի երեք ամսում, եթե Ռուսաստանը ամբողջությամբ դադարեցնի մատակարարումները
- Մինչև հիմա Քաշաթաղում է՝ շրջադարձի ակնկալիքով․․․
- Ինչո՞վ է ազնվամորու մուրաբան վտանգավոր օրգանիզմի համար
- Որոնողական աշխատանքները դադարեցվել են, լույսը բացվելուն պես կվերականգնվեն. ԱԻՆ խոսնակ
- Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
- Աղավնոյի բնկիչները լողում են գետում՝ ասես հրաժեշտ տալիս․․․
- Այսօր շատ խորհրդանշանական օր է
- Էստոնիան մտադիր է արգելել ՌԴ այն քաղաքացիների մուտքը, որոնք վիզա են ստացել ԵՄ երրորդ երկրում․ ERR
- «Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. պայթյունից տուժածներից 4-ը բուժվում է
ԵՄ-ում պայմանավորվել են մինչեւ ձմեռ գազի բոլոր պահեստները 80 տոկոսով լցնել
23:38 27 Հունիս 2022ԵՄ երկրները պայմանավորվել են մինչեւ հաջորդ ձմեռ լցնել միության բնական գազի բոլոր պահեստարանները՝ առնվազն 80 տոկոսով, քանի որ պատրաստվում են Ռուսաստանից մատակարարումների հնարավոր կրճատմանը, հայտնում է AP լրատվական գործակալությունը եւ հավելում, որ ուկրաինական պատերազմի ֆոնին ԵՄ-ն փորձում է նվազեցնել ռուսական էներգիայի օգտագործումը: Ռուսական ածուխի ներկրման արգելքը ուժի մեջ կլինի օգոստոսից, իսկ նավթի էմբարգոն մեծամասամբ կգործի հաջորդող 8 ամիսների ընթացքում:
Հիշեցնենք, որ Մոսկվան դադարեցրել է գազի մատակարարումը ԵՄ մի քանի երկրներին, այդ թվում՝ խոշոր ներկրողներ Գերմանիային եւ Իտալիային, ինչպես նաեւ ավելի քիչ գնումներ կատարող Լեհաստանին եւ Ֆինլանդիային
ԵՄ խորհուրդը գազի պահեստավորման կանոններ է ընդունել այն բանից հետո, երբ մարտին այդ մասին առաջարկով հանդես եկավ Եվրահանձնաժողովը։ Կանոնակարգի համաձայն՝ մինչեւ 2023-2024 թթ. ձմեռը ԵՄ-ի տարածքում ստորգետնյա գազի պահեստարանները պետք է 90 տոկոսով լցված լինեն: Որոշ անդամ պետություններ պահեստարաններ չունեն եւ, ըստ կանոնադրության, իրենց տարեկան սպառած գազի 15 տոկոսը պիտի պահեն ԵՄ անդամ այլ պետության պահետարաններում:
Անցյալ շաբաթ Բրյուսելում կայացած գագաթաժողովի ժամանակ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել Ռուսաստանից գազի մատակարարումների հետագա կրճատման նախապատրաստական աշխատանքները եւ շարունակել այլ մատակարարների որոնումները։ ԵՄ-ն արդեն ավելացրել է մատակարարումներն ԱՄՆ-ից, Նորվեգիայից, Ալժիրից եւ Ադրբեջանից։ Իսկ Կիպրոսի, Մալթայի եւ Իռլանդիայի պարագայում, որոնք ուղղակիորեն կապված չեն մյուս անդամների գազային համակարգին, պարտավորությունները կդադարեցվեն 2025 թվականի դեկտեմբերի վերջին։
Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ մինչեւ 2030 թվականը վերականգնվող էներգիայի մասնաբաժինը հասցնել 40 տոկոսի՝ նախկին 32-ի փոխարեն`միաժամանակ 9 տոկոսով կրճատելով էներգիայի սպառումը:
Ֆրանսիայի Էներգետիկայի նախարար Անյես Փանիե-Ռունաշեն նշել է, որ այս համաձայնագիրը կօգնի մինչեւ 2050 թվական հասնել կլիմայական չեզոքության ԵՄ տարածքում եւ նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից:
Լրահոս
- Ինչո՞վ է ազնվամորու մուրաբան վտանգավոր օրգանիզմի համար 23:05 17 Օգոստոս 2022
- Պարադոքս է, բայց փաստ 22:53 17 Օգոստոս 2022
- Մինչև հիմա Քաշաթաղում է՝ շրջադարձի ակնկալիքով․․․ 22:42 17 Օգոստոս 2022
- Գերմանիան նախազգուշացրել է, որ գազը կսպառվի երեք ամսում, եթե Ռուսաստանը ամբողջությամբ դադարեցնի մատակարարումները 22:42 17 Օգոստոս 2022
- Որոնողական աշխատանքները դադարեցվել են, լույսը բացվելուն պես կվերականգնվեն. ԱԻՆ խոսնակ 22:30 17 Օգոստոս 2022
- Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն 22:19 17 Օգոստոս 2022
- Աղավնոյի բնկիչները լողում են գետում՝ ասես հրաժեշտ տալիս․․․ 22:07 17 Օգոստոս 2022
- Այսօր շատ խորհրդանշանական օր է 21:56 17 Օգոստոս 2022
- Էստոնիան մտադիր է արգելել ՌԴ այն քաղաքացիների մուտքը, որոնք վիզա են ստացել ԵՄ երրորդ երկրում․ ERR 21:45 17 Օգոստոս 2022
- «Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. պայթյունից տուժածներից 4-ը բուժվում է 21:34 17 Օգոստոս 2022
- Գնացել էին թոռնիկների համար գնումներ անելու. ովքեր են պայթյունից զոհված Անահիտ Խալաթյանն ու Գայանե Ավետիսյանը (ֆոտո) 21:23 17 Օգոստոս 2022
- Երևանի ԲԿ-ներ դիմած 62 քաղաքացուց 4-ը շարունակում է բուժում ստանալ, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ ԱԻՆ 20:32 17 Օգոստոս 2022
- Կառավարական առանձատան մոտ մեքենա է այրվել 20:21 17 Օգոստոս 2022
- Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին՝ «Սուրմալու» ԱԿ-ում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ 20:10 17 Օգոստոս 2022
- Միշուստինն ու Փաշինյանը քննարկել են առեւտրատնտեսական ոլորտում համագործակցությունը 19:58 17 Օգոստոս 2022
- Կարո Փայլանը իր դեմ մահափորձ կազմակերպելու հետ կապված դիմել է դատախազություն 19:47 17 Օգոստոս 2022
- Ագրարային համալսարանի ռեկտորը պաշտոնի է նշանակել Թոռնիկ Ալիյանին․ Yerkir.am 19:35 17 Օգոստոս 2022
- ԱՄՆ֊ում ծառերի վրա դոլար չի աճում 19:24 17 Օգոստոս 2022
- ԶՈՒ զորամասերում տեղի են ունեցել մարտավարաշարային պարապմունքներ 19:12 17 Օգոստոս 2022
- «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրինությունը ցավակցություն է հայտնել պայթյունի կապակցությամբ 19:00 17 Օգոստոս 2022
Փոխկապակցված նորություններ
-
17:02 17 Օգոստոս 2022 Իրանը ՀՕՊ համակարգեր է ցուցադրել Army-2022-ին Իրանը ՀՕՊ համակարգեր է ցուցադրել Army-2022-ին
-
15:45 17 Օգոստոս 2022 Թուրքիայում վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում առաջին անգամ հայ է նշանակվել Թուրքիայում վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում առաջին անգամ հայ է նշանակվել
-
20:32 16 Օգոստոս 2022 Դոնեցկում ռազմական գործողությունների մասնակից ադրբեջանցի է սպանվել Թահմազովի փոխանցմամբ՝ ադրբեջանական կոնգրեսը ներկայումս զբաղվում է սպանվածի դիակը Ադրբեջան տեղափոխելու հարցով։
Տնտեսություն
-
17:30 15 Օգոստոս 2022 Դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին՝ նվազել Դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին՝ նվազել
-
12:43 15 Օգոստոս 2022 Բանկերում դոլարը վաճառվում է 407 դրամով, ռուբլին`6.80 դրամով Բանկերում դոլարը վաճառվում է 407 դրամով, ռուբլին`6.80 դրամով
-
21:55 13 Օգոստոս 2022 Գյուլլբենկյան փողոցի թիվ 43 շենքի 13-րդ մուտքի գազամատակարարումը դադարեցվել է Էլեկտրամատակարարման վերականգնումից հետո կվերականգնվի նաև գազասպառողների գազամատակարարումը։
Հասարակություն
-
23:53 17 Օգոստոս 2022 Դիրքերում այրվածքներ ստացած զինվորը 5 ժամ օգնություն չի ստացել Ինչո՞ւ Պալյանին, գոնե Սիսիանից ուղղաթիռով չեն տեղափոխել Երևան, այս հարցի պատասխանն են ակնկալում ստանալ ծնողները։ «Սիսիանի հոսպիտալից տեղափոխությունը չէ՞ր կարելի կատարել ուղղաթիռով, մեր պետության ուղղաթիռերն ինչի՞ համար են, հաճույքների՞»,-հարցնում է Պալյանի մայրը։
-
22:42 17 Օգոստոս 2022 Գերմանիան նախազգուշացրել է, որ գազը կսպառվի երեք ամսում, եթե Ռուսաստանը ամբողջությամբ դադարեցնի մատակարարումները Գերմանիան նախազգուշացրել է, որ գազը կսպառվի երեք ամսից էլ քիչ ժամանակում, եթե Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցնի մատակարարումները:
-
23:30 17 Օգոստոս 2022 «Ապառաժ» ՍՊԸ-ն որևէ պահեստ չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում․ հերքում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածը մեծ ողբերգություն է, ցավակցում եմ բոլոր զոհերի և տուժածների հարազատներին։