22:41:18 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լոս Անջելեսում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի

    10:10 10 Հունվար 2025

    ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

    Մինչ այդ հաղորդվում էր, որ զոհվել է վեց մարդ։

    Լոս Անջելեսի հրշեջների ղեկավար Քրիստին Քրոուլին հայտնել է, որ ևս երկու մարդ է մահացել Պալիսադես թաղամասում, որը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է հրդեհի հետևանքով:

    Associated Press-ի փոխանցմամբ, Պալիսադես թաղամասում Իթոն հրդեհը ոչնչացրել կամ վնասել է ավելի քան 10,000 կառույցներ: Գործակալության տվյալներով՝ ավերվել է հինգ եկեղեցի, սինագոգ, յոթ դպրոց, երկու գրադարան, բուտիկներ, բարեր, ռեստորաններ, բանկեր և մթերային խանութներ։

    Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (FEMA) տարածաշրջանային ադմինիստրատոր Ռոբերտ Ֆենթոն կրտսերը հայտնել է, որ 360,000 մարդու համար պարտադիր տարհանման հրամաններ են գործում:

    Էնթոնի Մորոնեն նախկինում խոստովանել է, որ ռեսուրսները նախատեսված են մեկ կամ երկու խոշոր հրդեհների դեմ պայքարելու համար, բայց ոչ միանգամից չորսը: Իրավիճակը բարդացնում էր ուժեղ քամին, որը ժամանակավորապես դադարեցրեց օդային թռիչքները, իսկ Պալիսադեսի տարածքում հրդեհային հիդրանտները չաշխատեցին:

    «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հրդեհներն արդեն անվանվել են Լոս Անջելեսի շրջանի պատմության ամենաավերիչները:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս