12:18:10 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 79-ամյա անգլիացին մի շարք պլաստիկ միջամտությունների ենթարկվելուց հետո չի կարողանում փակել աչքերը (տեսանյութ)

    00:48 23 Հունվար 2022

    79-ամյա տղամարդը մի շարք կոսմետիկ միջամտությունների է ենթարկվել, որպեսզի ավելի երիտասարդ տեսք ունենա, սակայն արդյունքում չի կարողանում ամբողջությամբ փակել աչքերը և ստիպված է լինում դրանք ժապավենով փակել գիշերը:

    Ինչպես հայտնում է Oddity Central-ը, Փիթ Բրոդհարսթը որոշել էր միջամտությունն անել 2019 թվականին, երբ նրա կինը, ում հետ երկու երեխա ունի, հանկարծակի որոշել է բաժանվել՝ ամուսնու արտաքին տեսքի պատճառով:

    Նախկինում արված ատամնաբուժական պրոցեդուրայից հետո նրա մոտ այտուցվել էին այտերը, որոնք նա մտադրվել էր հարթեցնել և վերացնել կնճիռները: Արդյունքում նա վճարել է 11 000 ֆունտ ստերլինգ պարանոցի հարթեցման, աչքի տակի բլեֆարոպլաստիկայի, ռինոպլաստիկա, սակայն անմիջապես միջամտությունից հետո զգացել է, որ ինչ որ բան այն չէ:

    Երբ նա երկու շաբաթ անց գնացել է հիվանդանոց՝ կարերը հանելու, հայտնել է բժիշկներին, որ աչքերը բորբոքված են և քոր են գալիս: Բժիշկներն անգլիացուն ասել են, որ դա նորմալ կողմնակի հետևանք է և կանցնի ինքնիրեն:

    Սակայն երբ թոշակառուն գնացել է մեկ այլ հիվանդանոց՝ շագանակագեղձի հերթական զննության, բժիշկները նկատել են, որ նրա աչքերը նորմալ չեն փակվում:

    Փիթի վիրաբույժը Բիրմինգհեմի հիվանդանոցում, որտեղ նա կատարել է կոսմետիկ միջամտությունները, մաշկի երեք վերականգնողական վիրահատություն է կազմակերպել այլ հիվանդանոցում: Այդ վիրահատությունները տևել են ևս 4 ժամ, սակայն երկու տարի անց նա դեռ անկարող է ամբողջությամբ փակել աչքերը:

    Բացի այդ, նրա տեսողությունն այնքան է վատացել, որ նա չի կարողանում մեքենա վարել կամ տարբերակել մարդկանց դեմքի արտահայտությունները:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս