08:30:27 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քանի որ էլ տեղ չունենք՝ պահամանները բոլորը լցվել են, դրա համար չենք կարողանում մթերում կազմակերպել․ Արման Դավթյան

    18:56 16 Սեպտեմբեր 2021

    Այսօր՝ սեպտեմբերի 16-ի առավոտից Արմավիրի մարզի Ամասիա, Նալբանդյան, Արմավիր, Նոր Կեսարիա և հարևան համայնքների մի քանի տասնյակ խաղողագործներ փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը՝ պահանջելով լուծել խաղողի մթերման հարցը: Նրանք նշել են, որ տարիներ շարունակ խաղողը հանձնել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» Ամասիայի մթերման կետին, բայց այս տարի մթերման կետը դեռ չի բացվել:

    Slaq.am-ի հետ զրույցում «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» տնօրեն Արման Դավթյանը նշեց, թե ինչո՞ւ է այս տարի ոլորտը կաթվածահար եղել և մթերում չի իրականացվել․ «Այս տարի իրացման ծավալները մոտ երեք անգամ նվազել է։ Մենք 2020 թվականին ՌԴ-ում նոր դիստիբյուտր ենք փոխել՝ պայմանագիր ենք կնքել, իրենք էլ շուկայի գրավման հետ կապված դեռ փոքր ծավալներով են աշխատում, այդ պատճառով մեր մոտ ավելացել է սպիրտի պաշարները և տեղ չունենք»,-նշեց պարոն Դավթյանը՝ ավելացնելով, որ 2019 թվականին վաճառել են 17 մլն շիշ, անցյալ տարի 10 մլն շիշ, այս տարի մինչև օգոստոս դեռ 4 մլն, դրա պատճառով այդ ամեն տարվա թորած սպիրտը տեղավորելու խնդիր ունեն։

    Արման Դավթյանը ևս մեկ անգամ շեշտեց․ «Այժմ քանի որ էլ տեղ չունենք՝ պահամանները բոլորը լցվել են, դրա համար չենք կարողանում մթերում կազմակերպել»։

    Պարոն Դավթյանը խոսելով խնդրի լուծման տարբերակների մասին նշեց հետևյալը․ «Մենք փորձել ենք խնդիրը լուծել նոր պահեստի շինարարությամբ, բայց մայիս ամսվանից տարբեր գերատեսչությունների հետ կան թղթաբանական խնդիրներ, էս պահի դրությամբ չունենք թույլտվություն, որպեսզի կարողանանք կառուցումը սկսենք։ Մենք արդեն պետք է շենքը կառուցած լինեինք ցիստեռները պատվիրել էինք, որ Վրաստանից պետք է գար, հիմա որ չունենք արդեն փակուղու առաջ ենք կանգնած և չենք կարոողանում մթերում իրականացնել»,-նշեց պարոն Դավթյանը ։

    Կապված իրացման ծավալների հետ, պարոն Դավթյանը հույս հայտնեց, որ մյուս տարի մեծածավալ մթերում կիրականացնեն։

    Քնարիկ Մամիկոնյան

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս