10:41:22 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ 76 տարեկան

    14:27 9 Հունվար 2022

    Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է, լրանում է նրա 76-ամյակը: 

    Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանում (բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժին, 1963-68), ուսումը շարունակել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում (Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունք, 1969-1972)։ Ավարտելով Երևանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները՝ ստացել է ռազմական թարգմանչի մասնագիտացում, բանասիրական գիտությունների դոկտոր է։

    Քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։ 1988-ի Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից էր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ:

    1990-ի մայիսի 20-ի ընտրություններում ընտրվել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր, 1990-ի օգոստոսի 4-ին՝ ԳԽ նախագահ։ 1991-ի հոկտեմբերի 16-ին՝ ՀՀ նախագահ:

    1998-ի փետրվարի 3-ին Տեր-Պետրոսյանը հրաժարական է տվել։

    Մասնակցել է 2008-ի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս