01:40:37 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ-ն ավելի քան 750 միլիոն դոլար կհատկացնի արտերկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումների խթանման համար

    01:30 23 Սեպտեմբեր 2021

    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է ավելի քան 750 միլիոն դոլար հատկացնել այլ երկրներում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստումները խթանելու համար, հայտնել է The Washington Post-ը:

    «ԱՄՆ-ն այսօր նաեւ հայտարարում է, որ լրացուցիչ 370 մլն դոլար կտրամադրի պատվաստումներին աջակցելու եւ պատվաստանյութերը ամբողջ աշխարհում հասանելի դարձնելու համար: Մենք ավելի քան 380 միլիոն դոլար կտրամադրենք Պատվաստանյութերի եւ իմունիզացիայի գլոբալ դաշինքին աջակցելու համար՝ առավել շատ կարիքներ ունեցող շրջաններում կորոնավիրուսային պատվաստանյութերի հետագա տարածմանն աջակցելու համար», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ