- Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը
- Ինչպես է ավարտվել «Արարատ-Արմենիա» - «Գանձասար» հանդիպումը
- «Wildberries»-ը վերացրել է սխալմամբ պատվերները չեղարկելու պատճառը
- «Այս պատերազմին վերջ տալու համար պետք է երկխոսել Ռուսաստանի հետ»․ Ստոլտենբերգ
- Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի
- Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին
- «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացուն
- Վանաշենում փրկարարները տան բակից հեռացրել են շուրջ 85 տոննա աջուր
- Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ
- Արտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում․ դպրոցում երեխայի նկատմամբ ոտնձգnւթյուն է կատարվել
Ռուսական բանակի բարձր հրամկազմում տեղ գտած կորուստների մասին
20:32 8 Դեկտեմբեր 2023Փորձագետները խոսում են ռուսական բանակի բարձր հրամկազմում տեղ գտած կորուստների մասին
Վերջերս Ռուսաստանը պաշտոնապես հաստատեց Ուկրաինայում 14-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Զավադսկու մահը, ով նախկինում ղեկավարում էր Կանտեմիրյան գվարդիական տանկային դիվիզիան։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ հղում կատարելով Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևի «Telegram»-յան ալիքում տեղ գտած հաղորդագրությանը։
Ըստ տեղեկությունների, Զավադսկին զոհվել է ականի պայթյունից։ Մահվան վայրի և հանգամանքների մասին տեղեկությունները տարբեր են։
Զավադսկին դարձավ նման կոչումով ռուսաստանցի յոթերորդ զինվորականը, ում մահը հաստատել են ռուսական աղբյուրները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից։
Ռուսաստանի պարագայում նման կորուստներն աննախադեպ են Երկրորդ աշխարհամարտից ի վեր։ Սա ավելին է, քան Աֆղանստանում Խորհրդային Միության վարած պատերազմի 10 տարիներին էր։
Հիշենք, ընդամենը մեկ ամերիկացի գեներալ է զոհվել Իրաքի և Աֆղանստանի պատերազմների ժամանակ, ինը՝ Վիետնամում։
Ուկրաինայում զոհված ռուսաստանյան բարձրաստիճան զինվորականների ցուցակը առաջնորդում է գեներալ-մայոր Անդրեյ Սուխովեցկին։ 41-րդ բանակի հրամանատարի տեղակալը սպանվել է Ուկրաինա ներխուժումից ընդամենը մեկ շաբաթ անց՝ 2022 թվականի փետրվարի 28-ին։
Նույն տարում՝ պատերազմի առաջին չորս ամիսներին զոհվեցին նաև 8-րդ բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Ֆրոլովը, ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ-մայոր Կանամատ Բոտաշևը, գեներալ-մայոր Ռոման Կուտուզովը, ում հետմահու շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։
2023 թվականի ամռանը ուկրաինական հակահարձակման ժամանակ զոհված ռուսաստանցի բարձրաստիճան սպաների ցանկը համալրեցին գեներալ-մայոր, 35-րդ բանակի շտաբի պետ Սերգեյ Գորյաչովը և Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օլեգ Ցոկովը:
Լրագրողական հետաքննություններով զբաղվող «Важные истории» առցանց պարբերականի համաձայն, պատերազմում զոհվել է ընդհանուր առմամբ ռուսաստանցի 12 գեներալ: Բաց աղբյուրներում ուկրաինացի գեներալների մահվան մասին տեղեկություններ չկա։ Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ուկրաինայում նման տեղեկատվությունը համարվում է գաղտնի:
Ռուսաստանցի գեներալների նման մեծ կորուստները ցուցիչ են, որ ռուսական բանակը լուրջ խնդիրներ ունի՝ և՛ կարգապահության, և՛ կառավարման առումներով՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է «Третий сектор» վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Զոլոտարևը։ Նրա խոսքով, քանի որ գեներալների մահվան հանգամանքները տարբեր են, յուրաքանչյուր դեպք պետք է առանձին քննվի։
Նա ընդգծում է, Աֆղանստանի պատերազմի 10 տարիների ընթացքում երեք խորհրդային գեներալներ զոհվեցին․ ընդ որում, ոչ թե ռազմական բախումների ժամանակ, այլ հիվանդություններից և ավիավթարի հետևանքով․ «Եվ ահա, 7 գեներալ մեկուկես տարում։ Վերջին դեպքի մասով կարող եմ ասել, որ Զավադսկին ինքն է խախտել կարգապահությունը և պայթեցրել իրեն ռուսական ականապատ դաշտերի գոտում։ Բայց, ըստ էության, սա որևէ նշանակություն չունի [Մոսկվայի համար]․ ռուսական բանակը բավականին անտարբեր է ռազմական կորուստների, այդ թվում՝ բարձրաստիճան հրամկազմում տեղ գտնող զոհերի նկատմամբ։ Սա խորհրդային ժամակներից եկող ավանդույթ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ի դեպ, մոտ երեք հարյուր գեներալ է զոհվել, ինչը, սակայն, ոչ մի կերպ չի ազդել ռազմական գործողությունների ընթացքի վրա։ Կարծում եմ, հիմա էլ այդպես կլինի»։
Միևնույն ժամանակ, սպանված գեներալների թիվը վկայում է, թե ինչ մասշտաբներ և ինտենսիվություն ունեն ընթացող մարտերը՝ նշում է վերլուծաբանը․ «Փաստ է, որ ռուսական զորքերում ամեն ինչ լավ չէ։ Այստեղ հարկ է գնահատել նաև ուկրաինական հետախուզության աշխատանքը։ Պատահել է, որ այն ներթափանցել է ռուսական բանակի կառավարման կենտրոններ և ճշգրիտ մատնացույց արել թիրախը»։
Օլեգ Ցոկովը զոհվել է, ենթադրաբար, Ռուսաստանի կողմից օկուպացված Բերդյանսկում՝ 58-րդ բանակի հրամանատարական կետի ռմբահարման ժամանակ։
Նման հարվածներն, իհարկե, ազդում են զինված ուժերի մարտունակության և կառավարման վրա, բայց վճռական չեն՝ եզրափակեց Զոլոտարևը։
Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի վերլուծաբան Պավել Լուզինի ներկայացմամբ, ռուսաստանցի գեներալների նման կորուստների պատճառները բազմաթիվ են՝ ռուսական բանակի կառուցվածքը, հրամանատարական և կառավարման համակարգերը, հաղորդակցությունը, զորքերում տիրող բարոյա-հոգեբանական մթնոլորտը, Արևմուտքի կողմից Ուկրաինային տրամադրած բարձր ճշգրտության հեռահար սպառազինությունը և այլն։
Լուզինը թերահավատ է, որ ռուսական բանակի կրած նման կորուստները կարելի է հեշտությամբ փոխհատուցել․ «Ուկրաինայում զոհված բարձրաստիճան սպաներին, այդ թվում՝ գեներալներին փոխարինելու համար տարիներ են պահանջվում։ Ռուսական կրթական համակարգի, այդ թվում՝ ռազմական կրթության անկման ֆոնին՝ սա այնքան էլ դյուրին գործ չէ»։
Լրագրող Իգոր Յակովենկոն ընդգծում է՝ ինչ կատարվում է Ուկրաինայում, ոչ մի կերպ չի տեղավորվում Կրեմլի սահմանմանը, թե ռուսական բանակը «հատուկ ռազմական գործողություն» է վարում Ուկրաինայում․ «Սա ցույց է տալիս Պուտինի նախաձեռնած պատերազմի գինը։ Իր առասպելական նպատակներին հասնելու համար՝ նա չի խնայում ո՛չ զինվորներին, ո՛չ գեներալներին։ Թքած ունի մարդկանց ճակատագրերի վրա, ինչպես որ թքած ունի մահացածների հարազատների վրա։ Տեսականորեն՝ «հատուկ ռազմական գործողությունը» դեռ պետք է ունենա ոստիկանական որոշակի գործառույթ։ Նման բան չկա։ Տեղի է ունենում լայնածավալ, դաժան ու արյունալի պատերազմ՝ իր հետեւանքներով, այդ թվում՝ գեներալների մահով»։
Յակովենկոն վստահ է՝ ցանկացած ժողովրդավարական երկրում նման իրավիճակը բողոքի ալիք կբարձրացներ․ «Սակայն Ռուսաստանում քաղաքացիական հասարակությունը ոչնչացվել է։ Մնացել է մի բնակչություն, որը շատ հանդուրժող է՝ նույնիսկ իր սիրելիների մահվան դեպքում: Ընդհանուր առմամբ, երկրում մարդկային կյանքը մեծապես արժեզրկվել է։ Սա վերաբերում է բոլորին։ Գեներալի կյանքը նույնպես քիչ արժի Կրեմլի համար։ Այդ պատճառով էլ նրանց թաղում են առանց զինվորական պատիվների, գրեթե՝ գաղտնի։ Ամենակարեւորն այն է, որ նրանց մահվան մասին չեն խոսում հեռուստատեսությամբ, կամ չեն գրում թերթերում։ Լռություն է։ Ուստի, պատշաճ արձագանք չկա»։
Ռուսաստանում լրատվամիջոցներին փաստացի արգելված է հրապարակել մահախոսականներ՝ Ուկրաինայում զոհված զինվորականների մասին։
Լրահոս
- Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը 20:12 14 Սեպտեմբեր 2024
- Ինչպես է ավարտվել «Արարատ-Արմենիա» - «Գանձասար» հանդիպումը 19:53 14 Սեպտեմբեր 2024
- «Wildberries»-ը վերացրել է սխալմամբ պատվերները չեղարկելու պատճառը 19:20 14 Սեպտեմբեր 2024
- «Այս պատերազմին վերջ տալու համար պետք է երկխոսել Ռուսաստանի հետ»․ Ստոլտենբերգ 19:06 14 Սեպտեմբեր 2024
- Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի 18:50 14 Սեպտեմբեր 2024
- Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին 18:38 14 Սեպտեմբեր 2024
- «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացուն 18:25 14 Սեպտեմբեր 2024
- Վանաշենում փրկարարները տան բակից հեռացրել են շուրջ 85 տոննա աջուր 18:10 14 Սեպտեմբեր 2024
- Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ 17:58 14 Սեպտեմբեր 2024
- Արտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում․ դպրոցում երեխայի նկատմամբ ոտնձգnւթյուն է կատարվել 17:42 14 Սեպտեմբեր 2024
- ՔՊ-ում նոր ձևաչափ է ստեղծվել՝ 14 աշխատանքային խումբ կգործի․ Փաշինյան 17:30 14 Սեպտեմբեր 2024
- Օվերչուկը Լոռու մարզում էր․ ծանոթացել է ջրհեղեղից ավերված երկաթուղու ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների արդյունքներին 17:07 14 Սեպտեմբեր 2024
- Ավելի քան 20 երկրի ղեկավարներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին 16:54 14 Սեպտեմբեր 2024
- Տարադրամի փոխարժեքները 16:42 14 Սեպտեմբեր 2024
- Սեպտեմբերի 16-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 16:30 14 Սեպտեմբեր 2024
- Ներկայում Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանի մշակութային երկխոսության և զարգացման կամուրջներից մեկն է. ԿԳՄՍ փոխնախարար 16:14 14 Սեպտեմբեր 2024
- Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև 15:59 14 Սեպտեմբեր 2024
- Գազայում զոհերի թիվը գերազանցել է 41 հազարը 15:44 14 Սեպտեմբեր 2024
- Պետությունը դրա համար է, որ ստուգի` արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին, թե խնջույքը ավարտվել է, կենացը` մոռացվել. Նիկոլ Փաշինյան 15:30 14 Սեպտեմբեր 2024
- Երևանում Հնդկաստանի 2 քաղաքացու մոտ խոշոր չափի «կրիստալ» տեսակի թմրամիջոցի մոտ 120 փաթեթ է հայտնաբերվել 15:20 14 Սեպտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 19:06 14 Սեպտեմբեր 2024 «Այս պատերազմին վերջ տալու համար պետք է երկխոսել Ռուսաստանի հետ»․ Ստոլտենբերգ «Այս պատերազմին վերջ տալու համար պետք է երկխոսել Ռուսաստանի հետ»․ Ստոլտենբերգ
- 18:50 14 Սեպտեմբեր 2024 Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի
- 16:54 14 Սեպտեմբեր 2024 Ավելի քան 20 երկրի ղեկավարներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Ավելի քան 20 երկրի ղեկավարներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
Տնտեսություն
- 16:42 14 Սեպտեմբեր 2024 Տարադրամի փոխարժեքները Տարադրամի փոխարժեքները
- 16:30 14 Սեպտեմբեր 2024 Սեպտեմբերի 16-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Սեպտեմբերի 16-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
- 16:55 13 Սեպտեմբեր 2024 Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին
Հասարակություն
- 20:12 14 Սեպտեմբեր 2024 Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը
- 19:20 14 Սեպտեմբեր 2024 «Wildberries»-ը վերացրել է սխալմամբ պատվերները չեղարկելու պատճառը «Wildberries»-ը վերացրել է սխալմամբ պատվերները չեղարկելու պատճառը
- 18:38 14 Սեպտեմբեր 2024 Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին