00:40:50 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 73-ամյա կնոջը վրաերթի ենթարկած եւ փախուստի դիմած վարորդը ներկայացել է ոստիկանություն

    21:03 14 Հոկտեմբեր 2021

    Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.10-ին, 73-ամյա քաղաքացին դիմել էր հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Արշակունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:

    Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 13-ին, ժամը 09.00-ին, ոստիկանություն է ներկայացել գյումրեցի 32-ամյա տղամարդը և տվել բացատրություն, որ հոկտեմբերի 12-ին Արշակունյաց պողոտայի և Վարդանյան փողոցի խաչմերուկում ինքն է իր վարած «Մերսեդես»-ով վրաերթի ենթարկել 73-ամյա կնոջը:

    Կատարվում է քննություն։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս