01:52:51 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լա Պալմա կղզում հրաբխի ակտիվության աճի պատճառով տարհանել են ևս 700 մարդու

    01:10 13 Հոկտեմբեր 2021

    Լա Պալմա կղզում Կումբրե-Վիեխ հրաբխի ակտիվության աճի պատճառով տարհանել են ևս 700 մարդու: Այս մասին հայտնում է Reuters-ը

    «Ավելի քան 700 բնակիչներ հրաման են ստացել երեքշաբթի օրը լքել իրենց տները Իսպանիայի Լա Պալմա կղզում, երբ շիկացած լավան սկսել է շարժվել դեպի իրենց բնակության վայրերը», – ասված է հաղորդագրության մեջ:

    Օրվա սկզբից կղզում 64 սեյսմիկ ցնցում է տեղի ունեցել, ամենաուժեղը ՝ 4,1 մագնիտուդով, հայտարարել են Իսպանիայի ազգային երկրաբանական ինստիտուտում:

    Նախկինում տեղի իշխանությունները չեղյալ են հայտարարել կղզում սահմանափակող միջոցառումները՝ հաշվի առնելով ժայթքումից ծխի ամպերի բացակայությունը, ինչը թույլ է տվել ավելի քան 3 հազար տեղացի բնակիչների դուրս գալ տնից:

    Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Պալմայում սկսվել է Էլ Պասո բնակավայրի շրջանում Կումբրե-Վիեխ հրաբխի ժայթքումը։ Խառնարանից հրաբխային նյութերի ակտիվ արտահոսք է տեղի ունենում։ Լավայի հոսքերն արդեն ավերել են 855 տուն և ևս 126-ը մասամբ վնասվել են։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել էր ավելի քան 6 հազար մարդ։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ հրաբխի մոտ Պալմայում նոր ճեղք է բացվել, ինչի հետևանքով լավայի երկու նոր հոսքեր են գոյացել:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ