01:18:11 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՌԴ զինված ուժերում ավելի քան 70 Սու-57 ինքնաթիռ կմատակարարվի մինչեւ 2027 թվականը

    23:08 14 Հոկտեմբեր 2021

    Ավելի քան 70 Սու-57 ինքնաթիռներ ռուսական բանակ կմատակարարվեն մինչեւ 2027 թվականը, այդ թվում մի քանիսը՝ 2021 թվականին, հայտարարել են Ռոստեխում՝ մեկնաբանելով National Interest - ի հոդվածը, որում նշվում է, որ հինգերորդ սերնդի ռուսական Սու-57 կործանիչը հազիվ թե սպառազինության հասնի մինչեւ 2027 թվականը:

    «Հինգերորդ սերնդի ռուսական ինքնաթիռները հանգիստ չեն տալիս Արևմուտքին։ Սու-57-ը եւ «Չեքմեյթը» պարբերաբար դառնում են տեղեկատվական լցոնումների թիրախ։ Ոչ հավաստի փաստեր են հրապարակվում, որոնք իրականության հետ կապ չունեն։ Ինքնաթիռը արդեն սերիական արտադրության մեջ է եւ մատակարարվում է: Մինչեւ 2027 թվականը մատակարարվելու է ավելի քան 70 ինքնաթիռ, այդ թվում մի քանիսը՝ այս տարի», - հայտարարել են Ռոստեխում։

    Սու-57-ը նախատեսված է բոլոր տեսակի օդային, ցամաքային և ջրային նպատակակետերի ոչնչացման համար։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս