10:08:35 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վանուատուի ափերի մոտ 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

    23:40 7 Դեկտեմբեր 2023

    Վանուատուի ափերի մոտ 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

     

    Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իսանգել քաղաքից 125 կմ հարավ, օջախը՝ 32 կմ խորության վրա։

     

    ԱՄՆ ցունամիի նախազգուշացման ազգային կենտրոնը ցունամիի վտանգի մասին նախազգուշացում է տարածել։ Կենտրոնի կանխատեսումների համաձայն՝ երկրաշարժը կարող է ցունամի առաջացնել՝ Վանուատուի և Նոր Կալեդոնիայի ափերի երկայնքով ցնցումների էպիկենտրոնից մինչև 300 կմ հեռավորության վրա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս