19:06:20 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

    19:32 24 Հունիս 2024

    Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ 10 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային հուշամրցաշարում։

    Հայաստանի թիմից մրցավայր մեկնած 11 մարզիկից 10-ը կանգնել է պատվո հարթակին։ Մրցաշարի հաղթող են դարձել Վաղարշակ Քեյանը (48 կգ), Արթուր Ավետիքյանը (54 կգ), Էրիկ Առստամյանը (57 կգ), Ալիկ Կճոյանը (67 կգ), Մարատ Միքայելյանը (71 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) և Միսակ Տեպանյանը (+92 կգ)։ Արմեն Պողոսյանն ու Նորայր Հակոբյանը նվաճել են արծաթե, Ալբերտ Հարությունյանը` բրոնզե մեդալ։

    7 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալով Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է առաջին տեղը։ Բացի Հայաստանից, հուշամրցաշարին մասնակցել են նաև Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Իսրայելի, Կիպրոսի, Լեհաստանի և Սաուդյան Արաբիայի թիմերը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս