20:50:26 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 7

    10:03 14 Մայիս 2022

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2018-ի մայիսի 8-ին նոր-նոր վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից «համաժողովրդական շարժման անունից» հայտարարում էր, թե «ատելությունը և ատելության քարոզը մեր ոճը և ոճաբանությունը չէ, և, մեր համոզմամբ, Հայաստանում չպիտի տեղ լինի նման երևույթների համար»:

    Հայտարարությունը՝ հայտարարություն, իրականությունը, սակայն, ինչի ականատեսն ենք առ այսօր, զազրելի է առավել քան: Հայաստանյան հասարակությունը պառակտված է մի քանի շերտերի, ատելությունը բոլորիս շրջապատում է: Համընդհանուր անհանդուրժողականության հիմքը հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դրեց՝ ի դեմս Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրույթուննների քարոզարշավի ժամանակ՝ սեպտեմբերի 2-ին, հայտարարեց. «Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր, և կան սև ուժեր, վե՛րջ, մենք սպիտակ ուժերն ենք»:

    Հռետորաբանությունն այնուհետ շարունակեցին Փաշինյանն ու թիմակիցները: Ներկայիս վարչապետը ամենատարբեր ամբիոններից հայտարարեց, թե կարող է կտրել օրինազանց գործարարների թաթիկները (2019-ի դեկտեմբերի 4-ին), ասֆալտին փռել ու պատերին ծեփել դանակով հարց լուծել փորձողներին (2019-ի ապրիլ), նորից ասֆալտին փռելով ու պատերին տալով՝ նույն 2019-ի արդեն նոյեմբերին նույն «հաթաթան» Փաշինյանը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին էր տալիս:

    Մեկ տարի առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական արտահերթ ընտրույթունների քարոզարշավի ժամանակ՝ 2021-ի հունիսի 8-ին, քաղաքացիներին խոստանում էր՝ ընտրություններից հետո բոլորին շինելու է: Այս տարվա՝ 2022-ի մարտի 2-ին՝ Կառավարություն-Ազգային ժողով հերթական հարցուպատասխանի ժամանակ, վարչապետը, անդրադառնալով պատգամավորներից մեկի՝ «մատ թափ տալով մեզ հետ մի՛ խոսեք» հորդորին, հակադարձեց. «Թափ կտամ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ»:

    Նիկոլ Փաշինյանի հերթական խոստումներից մեկը, փաստորեն, թե իրեն ու իր թիմին ատելություն պետք չէ, թե «Հայաստանում սիրո ու հանդուրժողականության» մթոնոլորտ է հաստատվել, սին էր ու պաթետիկ, եւ նա մեզ ու ձեզ՝ «ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներիս» խաբել է»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս