02:33:24 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Աշխարհում չկա մի դեպք, երբ վաղեմությունն անցած գործով 7 ժամ մարդուն ստիպեն ճառ ասել, նույնիսկ ընդմիջում չտան. Հրայր Թովմասյանն ավարտեց ճառը

    15:36 18 Սեպտեմբեր 2024

    Կա՞ դեպք, երբ ամբաստանյալը 27 ժամ պաշտպանական ճառ է ունեցել: Համաշխարհային պատմության մեջ չի եղել նման բան, Հրայր Թովմասյանի գործով դատական նիստին հայտարարեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը:

     

    Հրայր Թովմասյանն էլ ասաց, թե համաշխարհային պատմության մեջ չի եղել նաև, որ ՍԴ նախագահի, իրավաբանական գիտությունների դոկտորի դատեն:

     

    Թովմասյանը նշեց, որ սույն մեղադրական եզրակացության մեջ ապահովված չեն ապացուցման կանոնները:

     

    Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը պարբերաբար ընդհատում էր Թոմվասյանին, ինչից հետո Թովմասյանը հայտարարեց, որ ավարտում է ճառը:

     

    «Ես ավարտեցի իմ ճառը։ Արձանագրում եմ, որ Դուք թույլ չեք տվել լիարժեք իրականացնել իմ ճառը։ Ես ասելիք չունեմ։ Գտնում եմ, որ այս դատարանը կողմնակալ դատարան է: Աշխարհում չկա մի դեպք, երբ վաղեմությունն անցած գործով 7 ժամ մարդուն ստիպեն ճառ ասել, նույնիսկ ընդմիջում չտան: Ինձ հայտնի չէ Ձեր վարքագծի դրդապատճառները, հայտնի կդառնա այս դատական ակտից հետո»,- ասաց նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս