16:02:17 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բերձորի 69-ամյա բնակիչը այս պահին դեռ չի վերադարձվել, սակայն պայմանավորվածություն կա, որ օրվա ընթացքում կվերադարձվի

    13:02 15 Հունվար 2022

    Նախօրեին ադրբեջանական կողմում հայտնված Բերձորի 69-ամյա բնակիչը այս պահին դեռ չի վերադարձվել, սակայն պայմանավորվածություն կա, որ օրվա ընթացքում կվերադարձվի: Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:

    «Բանակցություններ են ընթանում խաղաղապահների միջնորդությամբ, պայմանավորվածություն կա, որ այսօր կվերադարձնեն քաղաքացուն»,-ասաց նա:

    Նա նշեց, որ քաղաքացին պատերազմից առաջ բնակվել է  Ղազարապատ գյուղում, որն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    Ավելի վաղ ԱՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Բերձոր քաղաքի 69-ամյա  բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս