11:06:19 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վրաստանը 68 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից. «Ժողովուրդ»

    09:41 12 Հունվար 2022

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցյալ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները: Ըստ այդմ, ընդհանուր ներդրումները շեշտակի ավելացել են՝ 2021 թվականի 9 ամիսներին իրականացված 16 մլրդ 304 մլն դրամից դառնալով 162 մլրդ 173 մլն դրամ:

    Նախորդ տարվա 9 ամիսներին կան երկրներ, որոնք իրենց ուղղակի ներդրումները հանել են երկրից։ Հայաստանից Ֆրանսիայի արտահանած կապիտալը կազմել է 3 մլրդ 694 մլն հազար 400 դրամ։ Օրինակ՝ Վրաստանը 68 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից։ Փոխարենը Իտալիան ավելացրել է ուղղակի ներդրումների ծավալները:

    Տեղեկացնենք, որ ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել էին. Ռուսաստանի Դաշնությունը 2020 թվականի հունվար-սեպտեմբերին 23 մլրդ 140 մլն դրամի չափով կապիտալը դուրս էր հանել Հայաստանից, իսկ նախորդ տարվա 9 ամիսներին կատարել է 11 մլրդ 392 մլն դրամի չափով ներդրում»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս