- ԱՄՆ-ում մոլեգնող «Միլթոն» փոթորիկը փոխել է ուղղությունը
- Սահարայի անապատը տասնամյակների ընթացքում առաջին անգամ հեղեղվել է
- Հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն ՄԱԿ-ի գրասենյակի, դեսպանատների առաջ
- «Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողներն ատամնաբուժարանից վերադարձած կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսներ
- Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 175 լրագրող
- Փաշինյանը Մոսկվայում լռեց, քանի որ նրան խորթ են թե՛ ԽՍՀՄ հայ հերոսները, թե՛ այսօր Բաքվի բանտում գտնվող Արցախի հերոսները․ Էդուարդ Շարմազանով
- Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնեանը Փարիզում քննարկել են արցախցիների իրավունքներին վերաբերող հարցեր
- Մոլդովացի ֆերմերները հայտարարել են նոր բողոքի ակցիաների մասին
- Իսպանիայի կառավարությունը երրորդ ռազմական ինքնաթիռն է ուղարկել Լիբանան՝ տարհանելու իր քաղաքացիներին
- Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը 8։0 հաշվով պարտվել է Լեհաստանի ընտրանուն
Հոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվել
17:32 20 Սեպտեմբեր 2024Էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ 2016–2023թթ. նախատեսվածի նկատմամբ 65 մլրդ-ով ավելի քիչ ներդրումներ են իրականացվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ԱԺ–ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ՝ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների թեմայով հանդիպմանը:
Գարեգին Բաղրամյանը ներկայացրեց, թե 2016–2023թթ ինչ աշխատանքներ են նախատեսված եղել ՀԷՑ–ի ներդրումային ծրագրով: Ներդրումները 7 տարվա համար նախատեսված են եղել 233 մլրդ: Ներդրումների շուրջ 50 տոկոսը պետք է ուղղվեր սպասարկման որակի ցուցանիշների բարելավմանը: Նոր սպառողների միացումների համար նախատեսված է եղել 28 մլրդ դրամ:
Սրանք այն հիմնական արդյունքային ցուցանիշներն են, որոնք եղել են ներդրումային ծրագրի հիմքում: Սակայն Բաղրամյանը ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել փաստացի. «7 տարում ներդրումների ծավալները գրեթե պահպանվել են: Այսինքն՝ նախատեսված 233 մլրդ–ի դիմաց փաստացի 230 մլրդ–ն իրականացել է: Սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ 50 տոկոսով ավելի քիչ ներդրում է իրականացվել: 65 մլրդ–ով ավելի քիչ ներդրում է իրականացվել»:
Այսպիսով` սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ նախատեսված 133.7 մլրդի դիմաց ներդրվել է 68.7 մլրդ
Ըստ ՀԾԿՀ նախագահի՝ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ: Պատճառներից մեկը մեծ թվով նոր սպառողների միացումն է: Նոր սպառողների միացման ուղղությամբ նախատեսված 28 մլրդ–ի փոխարեն ուղղվել է 66.6 մլրդ, այսինքն՝ թիվը գերազանցվել է մոտ 39 մլրդ–ով: «Նոր սպառողների միացումը պարտադիր, առաջնահերթ իրականացվող ներդրում է: Դրանք ընդհանուր ռեսուրսից խլել են մոտ 39 մլրդ»,–ասաց Բաղրամյանը:
Նա շարունակեց՝ ընկերությունը սպասարկման որակին ուղղվող ներդրումների հաշվին իր ներդրումներն ուղղել է առևտրային հաշվառման համակարգի բարելավման ուղղությամբ: «Արդյունքում, իհարկե, սպասարկման որակը որոշ չափով չի բարելավվել, բայց դրա արդյունքում, եթե սակագնում ներառել ենք 7.5 տոկոս կորուստ, փաստացի կորուստներն արդեն 6.5 տոկոս են: Դա դրական ազդեցություն է ունենում ընդհանուր սակագների վրա»,–ասաց նա:
Ապա ՀԾԿՀ նախագահը շարունակեց. «Մեր կարծիքով ամենամեծ խնդիրը, որ այսօր ունենք հոսանքի հաճախակի անջատումների համար, համակարգի մաշվածությունն է: Փաստորեն ռեսուրսները, որոնք ուղղվում են այդ ուղղությանը, որոշակի նվազել են, քանի որ կանխատեսվող նոր սպառողների միացումներն են շատացել»:
Բաղրամյանի խոսքով՝ այդ ուղղությամբ վերջին 2 տարում 3 միջոցառում է իրականացվել, օրինակ՝ էականորեն բարձրացվել են նոր միացման վճարները:
Լրահոս
- ԱՄՆ-ում մոլեգնող «Միլթոն» փոթորիկը փոխել է ուղղությունը 23:54 9 Հոկտեմբեր 2024
- Սահարայի անապատը տասնամյակների ընթացքում առաջին անգամ հեղեղվել է 23:40 9 Հոկտեմբեր 2024
- Հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն ՄԱԿ-ի գրասենյակի, դեսպանատների առաջ 23:21 9 Հոկտեմբեր 2024
- «Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողներն ատամնաբուժարանից վերադարձած կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսներ 22:58 9 Հոկտեմբեր 2024
- Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 175 լրագրող 22:41 9 Հոկտեմբեր 2024
- Փաշինյանը Մոսկվայում լռեց, քանի որ նրան խորթ են թե՛ ԽՍՀՄ հայ հերոսները, թե՛ այսօր Բաքվի բանտում գտնվող Արցախի հերոսները․ Էդուարդ Շարմազանով 22:19 9 Հոկտեմբեր 2024
- Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնեանը Փարիզում քննարկել են արցախցիների իրավունքներին վերաբերող հարցեր 22:00 9 Հոկտեմբեր 2024
- Մոլդովացի ֆերմերները հայտարարել են նոր բողոքի ակցիաների մասին 21:41 9 Հոկտեմբեր 2024
- Իսպանիայի կառավարությունը երրորդ ռազմական ինքնաթիռն է ուղարկել Լիբանան՝ տարհանելու իր քաղաքացիներին 21:23 9 Հոկտեմբեր 2024
- Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը 8։0 հաշվով պարտվել է Լեհաստանի ընտրանուն 21:05 9 Հոկտեմբեր 2024
- Գերմանիայում ձերբակալել են Լիտվայի նարկոմաֆիայի պարագլուխներից մեկին, ով 30 տոննա թմրանյութ է տեղափոխել ու վաճառել 20:44 9 Հոկտեմբեր 2024
- «Գերմանիայի ներկայությունը մեր իրականության մեջ նշանակալի և զգալի է ամենատարբեր ոլորտներում»․ Խաչատուրյան 20:31 9 Հոկտեմբեր 2024
- Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր՝ էլեկտրաէներգիայի մատակարարման ու ոլորտի կառավարման վերաբերյալ 20:06 9 Հոկտեմբեր 2024
- Սերբիայում գունավոր հեղափոխությունն իրական սպառնալիք են համարում 19:43 9 Հոկտեմբեր 2024
- Իսրայելը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել 19:24 9 Հոկտեմբեր 2024
- «Գիտեմ՝ ինչ դաժան օրեր են ապրում Բաքվում գտնվող մեր գերիները»․ Մարալ Նաջարյան 19:14 9 Հոկտեմբեր 2024
- Շոլցը պատրաստ է խոսել Պուտինի հետ, երբ «պահը հասունանա» 18:56 9 Հոկտեմբեր 2024
- «Զինծառայող Վահե Հարությունյանը ինքնասպան է եղել»․ Քննչական կոմիտե 18:31 9 Հոկտեմբեր 2024
- Նիկոլ Փաշինյանն իր լռությամբ լեգիտիմացրել և շարունակում է լեգիտիմացնել Արցախի անեքսիան․ Լիլիթ Գալստյան 18:18 9 Հոկտեմբեր 2024
- Նոր մանրամասներ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից․ զոհերը երկուսն են, յոթ տուժածների վիճակը ծանր է 17:48 9 Հոկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 23:21 9 Հոկտեմբեր 2024 Հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն ՄԱԿ-ի գրասենյակի, դեսպանատների առաջ Հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն ՄԱԿ-ի գրասենյակի, դեսպանատների առաջ
- 22:58 9 Հոկտեմբեր 2024 «Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողներն ատամնաբուժարանից վերադարձած կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսներ «Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողներն ատամնաբուժարանից վերադարձած կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսներ
- 19:14 9 Հոկտեմբեր 2024 «Գիտեմ՝ ինչ դաժան օրեր են ապրում Բաքվում գտնվող մեր գերիները»․ Մարալ Նաջարյան «Գիտեմ՝ ինչ դաժան օրեր են ապրում Բաքվում գտնվող մեր գերիները»․ Մարալ Նաջարյան
Քաղաքականություն
- 16:50 9 Հոկտեմբեր 2024 ՀՀ նախագահը կարևորել է հայագիտության զարգացման քննարկումը հակահայկական քաղաքականության պայմաններում ՀՀ նախագահը կարևորել է հայագիտության զարգացման քննարկումը հակահայկական քաղաքականության պայմաններում
- 16:38 9 Հոկտեմբեր 2024 Հերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները` արդարացված․ ՀՅԴ ԳՄ Հերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները` արդարացված․ ՀՅԴ ԳՄ
- 15:28 9 Հոկտեմբեր 2024 Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն խոչընդոտել շարժմանը. Ինչո՞ւ պետք է խոչընդոտեն.Բագրատ Սրբազան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն խոչընդոտել շարժմանը. Ինչո՞ւ պետք է խոչընդոտեն.Բագրատ Սրբազան