13:24:57 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ղրղզա-տաջիկական սահմանին բախման հետեւանքով զոհերի թվաքանակը հասել է 63-ի

    14:51 28 Սեպտեմբեր 2022

    Ղրղզա-տաջիկական սահմանին բախման հետեւանքով զոհերի թվաքանակն ավելացել Է՝ հասնելով 63-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին հաղորդել Է Ղրղզստանի ԱԻՆ-ը:

    «Ղրղզա-տաջիկական սահմանին բախման ընթացքում Բատկենի մարզի Բատկենի եւ Լեյլեկի շրջաններում գնդակոծությունների հետեւանքով զոհվել Է Ղրղզստանի 63 քաղաքացի»,-հաղորդել է ԱԻՆ-ում:

    Մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, զոհվածների թվում կա 50 զինծառայող եւ 13 խաղաղ բնակիչ, վերքեր Է ստացել 195 մարդ:

    Ղրղզա-տաջիկական սահմանին զենքի կիրառմամբ բախումն սկսվել Է սեպտեմբերի 14-ին: Այն երկու կողմից հանգեցրել Է զոհերի ու տուժածների:

    Կողմերը միմյանց մեղադրել են զինված ագրեսիայի մեջ:

    Երկրի իշխանությունների տվյալներով՝ հակամարտության գոտուց տարհանվել Է ավելի քան 142 հազար քաղաքացի:

    Հանրապետության ԱԻՆ-ում հաղորդել են, որ Բատկենի մարզում, ըստ նախնական տվյալների, ոչնչացվել կամ հրդեհվել Է շուրջ հազար օբյեկտ, որոնցից 613-ը՝ բնակելի տներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ