06:55:24 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ալիգատորը 6000 տարվա վաղեմության արտեֆակտ է կուլ տվել

    00:25 15 Սեպտեմբեր 2021

    Միսիսիպիի վայրի բնության մասնագետը ալիգատորի ստամոքսում 6000 տարվա վաղեմության արտեֆակտ է հայտնաբերել, հայտնել է Fox News-ը:

    Եղջյուրների վերամշակմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Շեյն Սմիթը որոշել է փորձել իր բախտը եւ ալիգատորի ստամոքսից դուրս բերել հնագույն նետի ծայրը եւ սուզակապարը: Սմիթը ենթադրել է, որ ալիգատորը կերել է այս առարկաները՝ մարսողությունը բարելավելու համար, քանի որ քարերն օգնում են մանրացնել կարծր ուտելիքները, ինչպիսիք են ոսկորները:

    Ավելի ուշ երկրաբանն ուսումնասիրել է նետի լուսանկարը եւ հայտարարել, որ այն հինգից վեց հազար տարեկան է:

    «Սկզբում մտածեցի, որ այս մասին Facebook-ում չեմ գրի, քանի որ ոչ ոք ինձ չի հավատա», - ասել է Սմիթը: Բայց ավելի ուշ որոշեցի կիսվել հետաքրքիր գտածոյի մասին տեղեկությամբ»:

    Միսիսիպիի շրջակա միջավայրի որակի դեպարտամենտի երկրաբանության եւ քարտեզագրման բաժնի տնօրեն Ջեյմս Ստարնսը կարծում է, որ քարը նետի ծայր չէ, այլ որեւէ հնագույն հարմարանքի մաս, որը լծակի դեր է կատարել:

    Ձկնորսական ցանցը խորտակելու համար օգտագործվող սուզակապարը մոտ չորս հազար տարեկան է: Այն պատրաստված է հեմատիտից: Ստարնսը վստահ չէ, որ դա սուզակապար է՝ չնայած ձեւի նմանությանը: «Այն կապարի պես ծանր է: Կարծես թե դրա մեջ երկու անցք կա, որոնք, սակայն, միջանցիկ չեն», - ասել է ալիգատորին բռնած որսորդներից Ջոն Համիլթոնը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս