10:06:32 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Շուրջ 6 տարի է անցել այն օրվանից, երբ փաստացի մերժեցին հայկական երկու հանրապետությունները. Դանիելյան

    14:06 23 Ապրիլ 2024

    ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

    «2018 թվականին նմանատիպ կեղծ տեղեկատվություն տարածողների գործունեության արդյունքում մարդկանց ճնշող մեծամասնությունը խաբեության և մանիպուլյացիաների արդյունքում, մեկ այլ հատվածն էլ սեփական շահից դրդված՝ մերժեցին Սերժ Սարգսյանին, այդ քայլով մերժելով նաև Հայաստանն ու Արցախը։

     

    Շուրջ 6 տարի է անցել այն օրվանից, երբ փաստացի մերժեցին հայկական երկու հանրապետությունները, իսկ նմանօրինակ կեղծ թեզեր տարածողները մնացել են, ունեն մեծ լսարան և դեռ շարունակում են նույն գործելաոճը։

     

    Լիահույս եմ, որ միասնականությունը վերականգնվելու է, որ սեփական ամբիցիաները զիջելու ենք հանուն ընդհանուր մեկ ամբիցիայի, այն է՝ ՀՀ անվտանգությունը և իրական ինքնիշխանության պահպանումը։
     

    Պետք է մերժել եսը, որ հաղթի մենքը։

     

    Ի հեճուկս կեղծ թեզեր գեներացնող այլահպատակների, մենք, միևնույնն է, պաշտպանելու ենք մեր երկիրը և վերականգնելու ենք արդարությունը, վերականգնելու ենք մեր երբեմնի հզորությունը, մեր երկիրը տարածաշրջանում կրկին լինելու է գործոն, ինչպես ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում էր, այլ ոչ թե գործիք, ինչպես հիմա է։

     

    Հ.Գ․ Ի գիտություն կեղծ լուրեր տարածողների, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշի մարզում, տարբեր հատվածներում հանդիպումներ է ունեցել տեղի բնակիչների, լրագրողների հետ։

     

    Հ.Գ.Գ․ Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն՝ մեր երկրին․ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս