01:01:22 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խաղաղ օվկիանոսում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել

    18:23 16 Սեպտեմբեր 2024

    Խաղաղ օվկիանոսի Մարիանյան կղզիներում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

    Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 11.36-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 43 կիլոմետր խորության վրա։

    Երկրաշարժը տեղի է ունեցել Հյուսիսային Մարիանյան կղզիների մայրաքաղաք Սայպանից 265 կիլոմետր հյուսիս-արևելք։

    Ավերածությունների և զոհերի մասին տվյալներ չեն հաղորդվում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս