11:18:29 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լոռու աղետի գոտում արգելափակված 6 քաղաքացի կա, երկու օր է՝ ուտելիք չունեն (Տեսանյութ)

    13:47 28 Մայիս 2024

    ՀՀ Լոռու մարզի աղետի գոտում արգելափակված 6 քաղաքացի կա` Հաղպատում և Ալավերդիում։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է հրապարակախոս, լրագրող Հրաչյա Պապինյանը։

    «Հաղպատ կիսակայարանի բնակելի թաղամասում 4 և Ալավերդու քաղաքային գերեզմանատան հարևանությամբ գտնվող տնակներում 2 արգելափակված մարդ կա։ Նրանք երկու օր է՝ ուտելիք չունեն, զանգահարել են «Անկյուն+3» հեռուստաընկերություն, աջակցություն են խնդրում»,– գրել է Պապինյանը։

    Նա նաև հայտնել է` ԱԻՆ–ից իրեն հայտնել են, որ մինչ այժմ արգելափակվածների վերաբերյալ ահազանգ չեն ստացել ու արդեն կսկսեն միջոցներ ձեռնարկել, որպեսզի արգելափակված մարդկանց սնունդ հասցնեն։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս