21:14:22 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԻՊ-ն 6-12 ամսից կարող է հարձակումներ սկսել Աֆղանստանից դուրս. ԱՄՆ հետախուզություն

    23:47 26 Հոկտեմբեր 2021

    ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ ԻԳԻԼ-ը պլանավորում է հարձակումներ իրականացնել Աֆղանստանից դուրս եւ կարող է դա անել «մոտ 6 կամ 12 ամսից», - հայտարարել է պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը, հաղորդել է Axios-ը:

    Ամերիկյան զորքերի դուրսբերումը եւ թալիբների կողմից Աֆղանստանի հետագա գրավումը մտավախություն առաջացրեցին, որ ահաբեկչական խմբավորումները կարող են նոր վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի համար:

    Թեեւ ԻՊ-ն ավելի շատ կարճաժամկետ արտաքին սպառնալիք է ներկայացնում, Ալ-Քաիդան կարող է վերականգնել Աֆղանստանից դուրս հարձակումներ իրականացնելու իր կարողությունը «մեկ կամ երկու տարվա ընթացքում», - ասել է Քալը:

    Նրա խոսքով՝ ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ թալիբները եւ ԻԳԻԼ-ը «մահացու թշնամիներ» են։ Սակայն թալիբները բացառել են ԻԳԻԼ-ի դեմ հակաահաբեկչական գործողություններում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ