02:45:07 2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 5 տարին բավարար է՝ հետևություն անելու համար․ Մովսես Հակոբյան

    16:07 27 Հունվար 2024

    Վաղը՝ հունվարի 28-ին լրանում է Հայոց Բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը։ Yerkir.am-ը թեմայի շուրջ զրուցել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ, ով նաև եղել է Արցախի պաշտպանության նախկին նախարարը։ Ինչպիսի՞ բանակ ունենք 32 տարի հետո․ հարցին ի պատասխան գեներալ-գնդապետն ասում է․ «Բանակ չունենք, նույնիսկ ինձ հետաքրքիր էլ չէ»։

     

    -Ինչո՞ւ եք վատատես, ինչո՞ւ հետաքրքրված չեք պարոն Հակոբյան։

     

    -Իմ ստեղծած բանակն Արցախի Պաշտպանության բանակն էր։

     

    -Իսկ հնարավո՞ր է ապագայում վերակազմավորել և ունենալ նույն բանակը։

     

    -Ես երազանքներով չեմ ապրում։

     

    -Ուստի՝ ինչպիսի՞ բանակով երկիր եք պատկերացնում հետագայում։

     

    -Կցանկանամ ունենանք բանակ, որն իրականում կապահովի մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգությունը։

     

    -Այս իշխանությունների դեպքում հնարավո՞ր է ունենալ նման բանակ։

     

    -Կարծում եմ 5 տարին բավարար է՝ հետևություն կատարելու համար։

     

    -Հնարավոր իշխանափոխությունից հետո 1 տարին բավարար կլինի՞ մեր պատկերացրած բանակն ունենալու համար։

     

    -Դժվար հարց եք տալիս։ Նախ՝ պետք է ուսումնասիրենք, գնահատենք բանակի իրական վիճակը, ինչ նպատակներ են դրված բանակի առջև և ինչ ենք ուզում ստանալ, նոր հետո խոսենք ժամկետի մասին։

     

    -Պարոն Հակոբյան,Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարել էր Արցախում ականապատ դաշտերի մասին տեղեկություններով 8 նոր ձևաթղթերի նույնականացման մասին, որոնք առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին։ Ադրբեջանը հեգնանքով ու բացասաբար է արձագանել այս առաջարկին, նույնիսկ, Հայաստանին մեղադրել է ռազմական հանցագործության մեջ, այսօր ՀՀ ԱԱԾ-ն դարձյալ հայտարարել է որ ՀՀ-ն պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ․ ասացեք խնդրեմ, թշնամուն շարունակ համոզելու, սիրաշահելու ՀՀ իշխանության այս վարքագիծը արդարացվա՞ծ է։

     

    -Լավ է անում, եթե կարողանում է։

     

    - Ադրբեջանի մասի՞ն է խոսքը, որ կարողանում է շարունակ հեգնանքով ու մեղադրանքներով պատասխանել հայկական կողմին։

     

    -Այո՛։

     

    -Ամեն դեպքում, այսօրվա որակներով բանակի պարագայում ինչպե՞ս եք պակերացնում մեր երկրի ապագան։

     

    -Չեմ պատկերացնում։

     

    -Իսկ որևէ դրական խոսք չունե՞ք ասելու՝ նկատի առնելով Ձեր երկարամյա զինվորական ուղին և փորձը։

     

    -Լավ եղեք, ձյուն է գալիս՝ ուրախացեք։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս