04:15:57 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Սուրմալու»-ի պայթյունից հետո որոնվող ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է, նա ողջ է. ԱԻ նախարար

    21:55 16 Օգոստոս 2022

    «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգությունից հետո որոնվող անձանց թիվը նվազել է 1-ով։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

    «ՌԴ քաղաքացուն, որին մենք փնտրում էինք, հարազատները կապ են հաստատել, պարզվել է, որ նա վիրահատվել է բոլորովին այլ պայմաններում։ Հիվանդանոցում է, կապի է դուրս եկել։ Այսպիսով` անհայտ կորածներից մեկ անձ պակասեց»,– հայտնեց Փամբուխչյանը և հավելեց՝ փաստացի ունենք 2 անհետ կորած։ 

    «Ունենք 16 հայտնաբերված դի, որից մեկի ինքնությունը չի պարզվել, այսինքն ենթադրելի է, որ 2 անհետ կորածներից մեկի ինքնությունը պարզվի, կմնա մեկ անհետ կորած»,- ասել է նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս