00:55:06 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իրանում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն ամենաուշը 50 օրվա ընթացքում

    22:05 20 Մայիս 2024

    Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության պահապան խորհրդի խոսնակը հայտարարել է, որ Իրանում նախագահական ընտրությունները կանցկացվեն առավելագույնը 50 օրվա ընթացքում, գրում է parstoday.ir-ը:

     

    Հադի Թահան Նազիֆը այսօր երկուշաբթի ասել է, որ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի նահատակության հետևանքով, կձևավորվի խորհուրդ՝ կազմված խորհրդարանի խոսնակից, դատական իշխանության ղեկավարից և այլ պաշտոնյաներից, և այս խորհուրդը պարտավոր է պայմաններ նախապատրաստել ամենաուշը 50 օրվա ընթացքում նախագահի ընտրության համար։

     

    Հադի Թահան նազիֆը, մատնանշելով սահմանադրությամբ նախատեսված դրույթները նախագահի մահվան դեպքի վերաբերյալ, ընդգծեց. «Ճիշտ է, որ այս դժբախտ պատահարով մենք կորցրինք նախագահին և այլ ծառայող մարդկանց, բայց, ինչպես ասաց Գերագույն առաջնորդը, մեր արժանապատիվ ժողովրդին մատուցվող ծառայության մակարդակում խափանումներ չեն լինելու, և սահմանադրությունը դրույթներ ունի նախատեսած նման իրավիճակների համար։

     

    Իրանի Սահմանադրության պահապան խորհրդի խոսնակն ընդգծեց. «Այս դեպքում մենք գործ ունենք Սահմանադրության 131-րդ հոդվածի հետ, որտեղ ասվում է, որ նախագահի մահվան կամ նմանատիպ դեպքերում երկրի կառավարումը, առաջնորդի համաձայնությամբ, վստահվում է Առաջին փոխնախագահին, իսկ առաջին փոխնախագահը գործնականում ստանձնում է նախագահի լիազորությունները, և մի խորհուրդ, որը բաղկացած է Խորհրդարանի և դատական իշխանության ղեկավարներից և առաջին փոխնախագահից, պետք է միջոցներ ձեռնարկի առավելագույնը 50 օր ժամկետում նոր նախագահ ընտրելու համար։

    Թահան Նազիֆը, ընդգծելով, որ ամեն ինչ կկատարվի օրենքի համաձայն և Իրանում իրավական կարգավորումների առումով որևէ բացթողում չկա, ասաց. «Ինչպես երեկ ասաց հեղափոխության իմաստուն առաջնորդը, նման իրավիճակի համար բոլոր հարցերը նախատեսված են օրենքով և ժողովրդի ու երկրի գործերում խափանումներ չեն լինելու»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս