15:13:23 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հրդեհ Ջրաշեն գյուղում. այրվել է 50 հակ անասնակեր և տանիքի փայտե կառուցատարրերը

    13:25 15 Հունվար 2022

    Հունվարի 15-ին, ժամը 07։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրաշեն գյուղի 1-ին փողոցում գտնվող երկհարկանի ոչ բնակելի շինության ներսում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։20-ին, մարվել՝ 09։02-ին: Այրվել են անասնակեր մոտ 50 հակ և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 7 քմ)։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս