00:45:43 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մեկ օրում բացահայտվել է 50 հանցագործություն. բռնաբարություն, դիակը անարգանքի ենթարկելը

    20:08 14 Հոկտեմբեր 2021

    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից՝ 3-ը նախկինում կատարված։

    Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 12-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, խուլիգանության՝ 3, ընտանեկան բռնության՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ծեծի և դիակը կամ թաղման վայրը անարգանքի ենթարկելու՝ 1-ական դեպք։

    Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 10 հետախուզվող։

    Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2 և վրաերթի 1 դեպք։

    Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս