01:15:27 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարը դաշինքի երկրներին կոչ է արել ավելացնել պաշտպանական արդյունաբերության հզորությունները

    21:42 14 Սեպտեմբեր 2024

    «Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պետք է ամեն ինչ անեն՝ պաշտպանական արդյունաբերության հզորությունները մեծացնելու համար»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը՝ Պրահայում, որտեղ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն երկօրյա նիստ է անցկացնում։

     

    «ՆԱՏՕ-ն այժմ ունի 500 000 զինվորականներ, որոնք գտնվում են բարձր մարտական պատրաստականության վիճակում, դաշնակիցները մշտապես բարելավում են իրենց կարողությունները։ Բայց մեզ անհրաժեշտ է ավելի մեծացնել պաշտպանական արդյունաբերության հզորությունները՝ հաջողության հասնելու համար»,- ասել է Բաուերը՝ դաշինքի երկրներին կոչ անելով կրճատել բյուրոկրատական քաշքշուկները, որպեսզի արտադրաական հզորություններն արագ ավելանան։

     

    Բաուերը նշել է նաև, թե պաշտպանական արդյունաբերության հզորությունները մեծացնելու շնորհիվ՝ «կկանխվի պատերազմը Հյուսիսատլանտյան դաշինքի տարածքում»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս