13:19:14 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Օդի ջերմաստիճանը վաղը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

    17:31 25 Նոյեմբեր 2022

    Հանրապետության տարածքում` նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

    Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:

    Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

    Երևան քաղաքում՝ նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս