21:13:52 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ահազանգ ենք ստացել, որ անհետ կորած հղի կին կա` իր 5-ամյա տղայի հետ. Արմեն Փամբուխչյան

    22:53 14 Օգոստոս 2022

    Ահազանգ ունենք, որ անհետ կորած հղի կին կա իր 5-ամյա տղայի հետ: Այս մասին  լրագրողների հետ ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

    Նախարարի խոսքով` փրկարարական աշխատանքների ընթացքում ծխահարվել է 7 փրկարար:

    Նա նշեց, որ հրդեհի պատճառների մասին դեռ չի կարող խոսել, քանի որ փրկարաներին չի հաջողվել հասնել հրդեհի բռնկման վայր:

    Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․  վիրավորների թիվն  անցնում է 6 տասնյակից։ Կա 3 զոհ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ