06:40:08 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Զինավան 5» տնակում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ 44–ամյա ծառայողի կախված դին

    20:11 14 Սեպտեմբեր 2021

    Այսօր՝ սեպտեմբերի 14-ին  ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

    Ժամը 16:25-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հովտաշատ գյուղ, որտեղ  «Զինավան 5» տարածքում հայտնաբերել են տղամարդու կախված դի:  

    Ոստիկանները պարզել են, որ  մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ, 44-ամյա Մակիչ Ի.-ն է, ում կախված դին հայտնաբերվել է  տնակի խորդանոցի տանիքի գերանից մետաղե ճոպանով կախված վիճակում:

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝  քանի որ պարզվել է, որ Մակիչ Ի.-ն ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, ահազանգով ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի  Զինվորական քննչական գլխավոր վարչության  4-րդ կայազորային քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:  

    Փաստի առթիվ  քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս