01:34:47 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոց․ նրանից 3-ը անչափահաս են

    17:21 19 Հունվար 2025

    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Ապարանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Երնջատափ գյուղից «Ապարան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի։

     

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ և Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի գլխավորությամբ։

    Տեղում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներն են Երնջատափ գյուղի բնակիչներ 34-ամյա Անգին Գ․-ն, 36-ամյա Արտեմ Բ․-ն, 10-ամյա Ջ․ Բ․-ն, 12-ամյա Ն․ Բ․-ն և 14-ամյա Ռ․ Բ․-ն։

    Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը ժամը 02։30-ի սահմաններում իրենց տան խոհանոցի գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով:

    Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ