23:08:19 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մաթեմատիկայի միասնական քննության 5 295 մասնակցից 18-20 միավոր է հավաքել 320-ը

    20:42 23 Հունիս 2022

    Հունիսի 17-ին հանրապետության 38 քննական կենտրոններում դիմորդները քննություն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից։

    Գնահատման եւ թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ արդեն արվել է միասնական քննության արդյունքների նախնական վերլուծությունը

    Քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 5414 դիմորդ, մասնակցել է 5295-ը, միջին միավորը եղել է 11.04, դրական միավորի շեմը չի հաղթահարել 1067 հոգի կամ մասնակիցների 20.2 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 320 հոգի կամ 6 տոկոսը:

    18-18.75 միավոր հավաքել է 153 դիմորդ, 19-19.75 միավոր՝ 127 դիմորդ, 20 միավոր ստացել է 40 հոգի

    Ստացված ցուցանիշները երբ համեմատում ենք 2021 թվականի հետ, ապա ստանում ենք հետեւյալ պատկերը. 2021 թվականին «Մաթեմատիկա» առարկայից քննություն հանձնել է 5028 հոգի, միջին միավորը եղել է 10.47, 7.5-ից ցածր միավոր հավաքել է 1131 հոգի կամ 22.5 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 245 հոգի կամ 4.9 տոկոսը:

    Գնահատման եւ թեստավորման կենտրոնի որոշմամբ քննության ժամանակ դիմորդներին թույլատվել էր օգտվել միայն պարզագույն հաշվիչներից։ Քննասենյակ բարդ սարքեր տանելն արգելվել է։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս