14:27:15 -7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 502 նոր դեպք. մահացել է 44 քաղաքացի

    11:01 1 Դեկտեմբեր 2021

    Հայաստանում դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 502 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 339020 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

    Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2373959 վերջին մեկ օրում` 7279 նոր թեստավորում:

    Փաստացի այս պահին բուժվում է 12198 պացիենտ. Մեկ օրում նվազել է 132-ով:

    Վերջին տվյալներով ապաքինվել է 317765 անձ` վերջին մեկ օրում 590 անձ:

    Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 43 քաղաքացի, մահացածների թիվը 7610 է:

    Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1447 է:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս