01:25:45 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պայմանագրին

    19:40 17 Սեպտեմբեր 2021

    ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Սաուդյան Արաբիայի հետ 500 մլն դոլարի չափով պաշտպանական պայմանագրին, հայտնում է Պենտագոնը։  

    Սա թագավորության հետ առաջին խոշոր պաշտպանական պայմանագիրն է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախագահության օրոք, որի վարչակազմը բազմիցս քննադատել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին մարդու իրավունքների վիճակի եւ հարեւան Եմենում քաղաքացիական պատերազմում ներգրավվածության համար:

    «Պետդեպարտամենտը որոշում է կայացրել, որը հաստատել է Սաուդյան Արաբիայի թագավորության հետ օտարերկրյա ռազմական գործարքի հնարավորությունը ՝ շարունակելու տեխնիկական աջակցության ծառայությունները եւ հարակից սարքավորումների մատակարարումը ՝ մոտ 500 մլն դոլար արժողությամբ», - ասվում է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ