20:54:55 -4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևան-Վանաձոր ճանապարհին բախվել է 5 մեքենա․ կան տուժածներ

    13:45 11 Հունվար 2025

    Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան-Ապարան հատվածում բախվել են «Chevrolet», «UAZ», «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, «MAN» և «Mitsubishi» մակնիշի բեռնատարները: 

    Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:  

    Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: 
     
    Ֆոտալրագրողի տեղեկություններով` վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մեկինը՝ միջին ծանրության, մեկն էլ՝ ծանր կայուն: 
     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս