01:23:41 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ավինյանի մայրը եռահարկ առանձնատուն է գնել, այն հանված է վաճառքի՝ 490,000 դոլարով. factor.am

    20:51 4 Փետրվար 2025

    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ընտանիքը նոր առանձնատուն է ձեռք բերել Երևանում: Այն գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Կադաստրի կոմիտեից ձեռք բերված փաստաթղթերից։

     

    Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ առանձնատունը գրանցված է Հասմիկ Խլղաթյանի անունով։ Հասմիկ Խլղաթյանը Տիգրան Ավինյանի մայրն է։

    Factor.am-ընտրողների ռեգիստրից տեղեկացել է, որ Ավինյանն ու Խլղաթյանը գրանցված են նույն հասցեում՝ Ագաթանգեղոսի փողոցում։ Առանձնատունը քաղաքապետի ընտանիքը գնել է 2024 թվականի նոյեմբերի 19-ին։ Նույն օրը այն գրավադրվել է «Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲԸ-ում։ Առանձնատունը եռահարկ է և պարսպապատված։ Ըստ փաստաթղթերի՝ առանձնատանը կից կա օժանդակ շինություն և հողամաս։ Հողատարածքի մակերեսը 740 քմ է, իսկ առանձնատանը՝ 340 քմ։ Լրատվականը նշում է, որ առանձնատունը վաճառվում է 490 հազար դոլարով։

    Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս