00:26:39 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վանաձորում 48-ամյա տղամարդը յուղման կետերից մեկում գողություն է կատարել. նա տեղում ձերբակալվել է

    18:49 17 Հունվար 2025

    Հունվարի 16-ի գիշերը, ժամը 1․40-ին Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող յուղման կետերից մեկում գողություն է կատարվում։  Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

    Կարճ ժամանակ անց նշված վայրից՝ հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 48-ամյա մի տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գործիքներ, շինարարական ռետինե միջադիրներ և պտուտակահանի գլխիկներ: Ձերբակալման ժամանակ նա ձեռքից նետել է ձեռնոցներ, մետաղյա լինգ, դուր և յուղման կետի կախովի փականը՝ վնասված վիճակում: Առավոտյան տուժողից ընդունվել է հաղորդում: Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս