- Ուկրաինայի ԶՈՒ-ում քաոս է, չեն կարողանում պլանավորում իրականացնել․ The New York Times
- Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
- Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. ձյան տեղումների պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել
- Ցանկանում եմ գտնել այն միջոցը, որով աշխարհը կհրաժարվի միջուկային զենքից․ Ճապոնիայի վարչապետ
- Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է պատերազմի սկզբից Գազայի հատվածում զոհերի թիվը
- Լարսի ճանապարհը նորից փակվեց բեռնատարների համար
- Ծեծկռտուք է տեղի ունեցել մի քանի աշակերտի ու նրանց ծնողների միջև․ «Տղայական ռազբորկաներն» այժմ շարունակվում են դպրոցից դուրս․ «Սպուտնիկ Արմենիա»
- Երևանում վթարի է ենթարկվել Արթուր Վանեցյանի որդին․ նրա մեքենային հարվածած Kia-ի վարորդը ոստիկաններին խոստովանել է, որ օգտագործել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց
- Ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա ոստիկանը օնլայն խաղերով մեծ պարտքեր է կուտակել․ Yerkir.am
- «Բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո․ Արցախի տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը»․ Արցախի քաղաքական և քաղաքացիական ուժերի ուղերձը
Բնակարանները վարձակալությամբ տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձանցից խարդախությամբ հափշտակություններ է կատարել. ՔԿ-ն զգուշացնում է
14:10 29 Սեպտեմբեր 2023Ավարտվել է Վաղարշապատ համայնքի 48-ամյա բնակչուհու կողմից խաբեությամբ զգալի չափի գումարներ հափշտակելու դեպքերի վերաբերյալ բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ նշված անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, կեղծելով իրականությունը՝ ներկայացել է որպես Էջմիածին քաղաքում գտնվող 2 բնակարանների սեփականատեր՝ լինելով դրանցից մեկի վարձակալը, և 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում բնակարանները վարձակալելու համար հայտարարության կամ այլ անձանցից տեղեկանալու միջոցով իր հետ կապ հաստատած 5 տարբեր անձանցից, որպես մի քանի ամսվա վարձավճար, ստացել է տարբեր չափերով՝ 160.000-ից մինչև 300.000 ՀՀ դրամ կամ 400-500 ԱՄՆ դոլար գումարներ և խարդախությամբ հափշտակել դրանք։
Մի դեպքում նա իրեն դիմած անձին վարձակալությամբ տրամադրել է այն բնակարանը, որն ավելի ցածր վարձավճարով ինքն էր վարձակալել։ Տվյալ դեպքում խարդախությամբ հափշտակություն կատարվելու հանգամանքը պարզվել էր, երբ իրական սեփականատերը եկել էր իր բնակարան և հայտնաբերել, որ այնտեղ այլ անձինք են բնակվում։
Մեկ այլ դեպքում Վաղարշապատի 48-ամյա բնակչուհին բնակարաններից մեկը վարձակալությամբ տրամադրել է այդ բնակարանը մեկ այլ անձի վարձակալությամբ արդեն իսկ հանձնած լինելու և վերջիններիս կողմից այնտեղ մի քանի օր բնակեցված լինելու պայմաններում։
Մյուս դեպքերում 48-ամյա բնակչուհին, ձեռք բերելով իր համաքաղաքացիների վստահությունը, նրանց իբրև թե բնակարան վարձակալությամբ տալու նպատակով, խարդախությամբ ստացել է որպես վարձավճար պահանջված գումարները, և նրա հետ այլևս հնարավոր չի եղել կապ հաստատել։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա կնոջը մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ):
Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է բացակայելու արգելքը: Վերջիս ընդունել է մեղքը, քննությամբ ապահովվել է վնասի ամբողջական փոխհատուցում:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
Հաշվի առնելով Արցախից Հայաստանի Հանրապետություն մեր հայրենակիցների մեծ հոսքը, ներկայում նրանց օթևանով ապահովելուն ուղղված համընդհանուր ջանքերը և այդ համատեքստում նրանց առաջարկվող վարձակալությամբ բնակարանների մասին հայտարարությունների առատությունը, ինչը մեծացնում է վերոնշյալ բնույթի հանցագործությունների կատարման ռիսկը, ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է ձեռնպահ մնալ բնակարանների վարձակալության հետ կապված հանցավոր նման սխեմաներից, ինչը ոչ միայն հակաբարոյական է, այլ նաև քրեորեն պատժելի։ Բացահայտված նմանատիպ ցանկացած դրսևորման հանդեպ քրեաիրավական արձագանքը լինելու է շատ խիստ և անզիջում։
Վարձակալությամբ բնակարաններ փնտրող անձանց հորդորում ենք լինել զգոն, այցելել վարձակալության համար առաջարկվող բնակարան, ծանոթանալ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքին առնչվող փաստաթղթերին, պարզել վարձակալության առաջարկ անող անձի կամ անձանց իրական առնչությունը բնակարանի հետ, ծանոթանալ այդ անձի կողմից գույքի հետ կապված գործարքներ կատարելու իրավական հիմքերին, համապատասխան դեպքերում՝ լիազորագրերի առկայությանը և պահանջվող վարձավճարը վճարել բացառապես այն բանից հետո, երբ լիովին համոզված եք խարդախության զոհ չդառնալու, իրականացվող գործարքի օրինականության մեջ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
- Ուկրաինայի ԶՈՒ-ում քաոս է, չեն կարողանում պլանավորում իրականացնել․ The New York Times 00:03 10 Դեկտեմբեր 2023
- Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից 23:30 9 Դեկտեմբեր 2023
- Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. ձյան տեղումների պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել 23:00 9 Դեկտեմբեր 2023
- Ցանկանում եմ գտնել այն միջոցը, որով աշխարհը կհրաժարվի միջուկային զենքից․ Ճապոնիայի վարչապետ 22:45 9 Դեկտեմբեր 2023
- Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է պատերազմի սկզբից Գազայի հատվածում զոհերի թիվը 22:28 9 Դեկտեմբեր 2023
- Լարսի ճանապարհը նորից փակվեց բեռնատարների համար 22:16 9 Դեկտեմբեր 2023
- Ծեծկռտուք է տեղի ունեցել մի քանի աշակերտի ու նրանց ծնողների միջև․ «Տղայական ռազբորկաներն» այժմ շարունակվում են դպրոցից դուրս․ «Սպուտնիկ Արմենիա» 21:56 9 Դեկտեմբեր 2023
- Երևանում վթարի է ենթարկվել Արթուր Վանեցյանի որդին․ նրա մեքենային հարվածած Kia-ի վարորդը ոստիկաններին խոստովանել է, որ օգտագործել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց 21:39 9 Դեկտեմբեր 2023
- Ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա ոստիկանը օնլայն խաղերով մեծ պարտքեր է կուտակել․ Yerkir.am 21:15 9 Դեկտեմբեր 2023
- «Բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո․ Արցախի տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը»․ Արցախի քաղաքական և քաղաքացիական ուժերի ուղերձը 20:54 9 Դեկտեմբեր 2023
- «Chanel»-ը նորաձևության աշխարհում իրավիճակի վատթարացում է կանխատեսել 20:29 9 Դեկտեմբեր 2023
- Փոշու և ազոտի պարունակությունը Երևանի մթնոլորտային օդում․ Տվյալներ են հրապարակվել 20:15 9 Դեկտեմբեր 2023
- Լարսի ճանապարհը բացվել է բեռնատարների համար 20:00 9 Դեկտեմբեր 2023
- Վերին Խոտանան գյուղում բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը․ օգնության են հասել փրկարարները 19:47 9 Դեկտեմբեր 2023
- Գազայում հրադադար պահանջող բանաձևի վրա ԱՄՆ-ի վետոյից հետո մարտերը սաստկացել են 19:35 9 Դեկտեմբեր 2023
- ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը 5 օրով գործուղվել է Նյու-Յորք՝ Հռոմի ստատուտը վավերացրած երկրների վեհաժողովին 19:23 9 Դեկտեմբեր 2023
- Խոշոր վթար Բուժականում․ Տուժածների մեջ 7-ամյա երեխա կա 19:11 9 Դեկտեմբեր 2023
- Զելենսկու կինը դիմել է Եվրոպային 19:00 9 Դեկտեմբեր 2023
- Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցով երթևեկությունը կդադարեցվի 18:47 9 Դեկտեմբեր 2023
- Տավուշում, Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Լոռիում, Վայքում տեղումներ են 18:35 9 Դեկտեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
11:34 9 Դեկտեմբեր 2023 Կանադան խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակությունը Կանադան խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակությունը
-
23:48 8 Դեկտեմբեր 2023 Փաշինյանը իր գլխավոր խորհրդականին արձակուրդ է ուղարկում Փաշինյանը իր գլխավոր խորհրդականին արձակուրդ է ուղարկում
-
23:23 8 Դեկտեմբեր 2023 Կանադայում ՀՀ դեսպանը հանդիպել է Ջասթին Թրյուդոյին և ԱԳ նախարար Մելանի Ժոլիին Կանադայում ՀՀ դեսպանը հանդիպել է Ջասթին Թրյուդոյին և ԱԳ նախարար Մելանի Ժոլիին
Միջազգային լուրեր
-
22:45 9 Դեկտեմբեր 2023 Ցանկանում եմ գտնել այն միջոցը, որով աշխարհը կհրաժարվի միջուկային զենքից․ Ճապոնիայի վարչապետ Ցանկանում եմ գտնել այն միջոցը, որով աշխարհը կհրաժարվի միջուկային զենքից․ Ճապոնիայի վարչապետ
-
22:28 9 Դեկտեմբեր 2023 Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է պատերազմի սկզբից Գազայի հատվածում զոհերի թիվը Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է պատերազմի սկզբից Գազայի հատվածում զոհերի թիվը
-
20:29 9 Դեկտեմբեր 2023 «Chanel»-ը նորաձևության աշխարհում իրավիճակի վատթարացում է կանխատեսել «Chanel»-ը նորաձևության աշխարհում իրավիճակի վատթարացում է կանխատեսել
Տնտեսություն
-
11:56 9 Դեկտեմբեր 2023 Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, երկրի համար բացարձակ ռեկորդ է․ Քերոբյան Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, երկրի համար բացարձակ ռեկորդ է․ Քերոբյան
-
20:10 8 Դեկտեմբեր 2023 Ֆրանսիան ևս 15 միլիոն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին և Արցախից տեղահանվածներին Ֆրանսիան ևս 15 միլիոն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին և Արցախից տեղահանվածներին
-
19:12 8 Դեկտեմբեր 2023 «Գյուղատնտեսության ոլորտը մասնագիտական կրթության առումով մեր գերակա ուղղություններից է». Արաքսիա Սվաջյան «Գյուղատնտեսության ոլորտը մասնագիտական կրթության առումով մեր գերակա ուղղություններից է». Արաքսիա Սվաջյան