10:27:42 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 46-ամյա տղամարդը գողացել էր մոտ 500.000 դրամի ոսկյա զարդեր

    11:10 4 Դեկտեմբեր 2024

    Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լենուղի գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը սեպտեմբերին գողություն է կատարել համագյուղացու տնից։

    Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ դեկտեմբերի 2-ին քրեական ոստիկանները Լենուղի գյուղում ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել 46-ամյա տղամարդուն:

    Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է, որ սեպտեմբեր ամսվա վերջին, օգտվելով տանտերերի բացակայությունից, մտել է 57-ամյա համագյուղացու տուն և գողացել մոտ 500 հազար դրամի ոսկյա զարդեր և 40 հազար դրամ:

    Տուժողից ընդունվել է հաղորդում: Գողոնը հայտնաբերվել է:

    Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս