07:21:04 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կոնգոյի Հանրապետությունը հայտարարել է հարսանիքների 45-օրյա արգելքի մասին

    14:30 14 Հոկտեմբեր 2021

    Կոնգոյի Հանրապետությունը հայտարարել է հարսանիքների 45-օրյա արգելքի մասին՝ կորոնավիրուսի տարածումը կասեցնելու ջանքերի շրջանակներում, հայտնում է AFP-ն:

    «Քաղաքացիական, կրոնական եւ ավանդական ամուսնության եւ օժիտի հանձնման արարողությունները դադարեցվել են 45 օրով»,- ասել է կապի նախարար Թիերի Մունգալան:

     

    Նրա խոսքով՝ կենտրոնական Աֆրիկայի երկիրը, որը նաեւ հայտնի է որպես Կոնգո-Բրազավիլ, կանգնած է վիրուսի երրորդ ալիքի առջեւ: «Այս ծայրահեղ տագնապալի եւ լուրջ իրավիճակը մեծ մասամբ բխում է հեռավորության պահպանման միջոցառումներից հասարակության համատարած հրաժարվելուց»,- ասել է նա:

    Սա «հատկապես նկատելի է հոգեհանգիստների, թաղումների, հարսանիքների եւ հասարակական այլ արարողությունների ժամանակ»,- ասել է նա՝ քննադատելով այս վարքագիծը շտկելու վերահսկողության «գրեթե լիակատար բացակայությունը»:

    Մոտ 5,5 միլիոն բնակչությամբ Կոնգոյում 2020 թվականի մարտի 14-ից պաշտոնապես գրանցվել է է Covid-19-ի 15 445 դեպք, որից 222-ը՝ մահվան ելքով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս