- Էրդողանը պատմել է Բաշար Ասադի «արյունոտ ռեժիմի կործանման» մասին
- ՀՀ դեսպանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
- Ով կփոխարինի ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանին
- Ձեռք են բերել թմրանյութ և շարժվել Գյումրիի ուղղությամբ
- Փաշինյանը կարող է հորդորել դնել մանդատը, եթե կիրթ լինեին` կընդունեին. Խաչատուր Սուքիասյան
- Ներկայացվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ քայլերը
- ԱԺ-ում կայացավ ԵԽԽՎ իրավական հարցերի ու մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը
- Եվրոպայի ԱԳ նախարարները կքննարկեն Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները
- Ամբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրականության
- ՌԴ ՊՆ խոստացել է անպատասխա չթողնել Տագանրոգի օդանավակայանին ԱՄՆ ATACMS բալիստիկ հրթիռներով Կիևի հասցրած հարվածը
Մինչև չպատժենք 44-օրյա պատերազմի մեղավորներին, չի լինելու արժանապատիվ, ապահով ու անվտանգ ո՛չ ապագա, ո՛չ երկիր․ Միքայել Մինասյան
21:52 8 Նոյեմբեր 2024Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել է․
«Վաղը լրանում է 4-րդ տարին, ինչ հայ ժողովուրդը սկսեց հերքել 21-րդ դարի իր պատմության ամենաողբալի ու դաժան էջը՝ պարտությունը։ Կապիտուլյացիա, որը սկիզբ դրեց շատ ավելի մեծ պարտությունների, որոնք դեռ շարունակվում են։
Բոլորը գիտեն. պարտության գլխավոր պատճառը հեղափոխությունն է։ Ընդունելով պարտությունը, գիտակցելով դրա պատճառները, մեր հասարակությունը կգար ցավոտ եզրակացության. այդ պարտության մեջ իրենք ունեն պատասխանատվության իրենց մասը։ Դրանից հետո պետք է ընդուներ հեղափոխական իշխանության անպատրաստ, անկարող, դավաճան ու կապիտուլյանտ լինելը։ Դա ինքնապահպանման միակ տրամաբանական ուղին էր։ Բայց դա տեղի չունեցավ։ Փոխարենը ընտրվեց մեկ այլ ճանապարհ՝ տարօրինակ ու հոգեբանական բարդույթներով խճողված. ժողովուրդը որոշեց մոռանալ պարտությունը, որովհետև չէր կարող զոհաբերել իր «սուրբ կովը»՝ հեղափոխությունը, չէր կարող ընդունել իր ձևավորած իշխանության դավաճան ու սնանկ լինելը։ Չէր կարող ընդունել, որ սխալվել է։ Ու մոռացավ պարտությունը՝ սկիզբ դնելով մահաբեր շղթայի ու ավելի ճակատագրական սխալների։
Հանրային կոնսենսուսը բոլոր կողմերից էր։ Քանի որ հասարակությունն ու իշխանությունը պատասխանատու էին պարտության համար, որոշեցին չնկատել այն, հետո այն չհամարել պարտություն, հետո՝ լիազորել նույն իշխանությանը շարունակել հետպատերազմյան բանակցությունները՝ մոռանալով շատ կարևոր հանգամանք. բանակցում են հավասարները, իսկ պարտված երկրի պարտված ղեկավարը կարող է առավելագույնը մուրալ և ժամանակ ձգել՝ այդ ընթացքում տալով ինչ կարող է կամ ինչ պահանջում են, որովհետև եթե ստորագրվի վերջնական կապիտուլյացիան, ապա դա կլինի «մենք չենք պարտվել» հայկական լեգենդի փլուզումը։
Արդեն 4 տարի է՝ այդ մոռացության շղթային ավելանում են նորերը. սկզբում մոռացվեց, որ պարտություն է, հետո մոռացվեցին գերիները, հետո՝ անզեն ու ճակատագրի բախտին թողնված Ջերմուկի դիրքերի զինվորները։ Մոռացվեց, որ առանց որևէ կրակոցի՝ հանձնել է Արցախի հետ կապող անվտանգային գոտիները, և դե ֆակտո իշխանության ուղիղ ստորագրմամբ հանձնվեց Սյունիքի մարզի մի քանի ռազմավարական ճանապարհ, որից հետո առանց դիմադրության թույլ տվեց գրավել Հայաստանի մի քանի այլ ռազմավարական վայրեր ու բարձունքներ, շարունակելով դա սահմանազատման քողի տալ՝ զրկելով Հայաստանին բոլոր տեսակի պաշտպանական գոտիներից։ Ի վերջո, անգրագիտութան, դավաճանության, ստորության ու հիմարության հետևանքով կորցվեց Արցախը։ Իշխանությունն այն հանձնեց՝ հասարակության հետ լռելյայն համաձայնությամբ։
Ու քանի որ ազատ անկումըշարունակվում է, ապա ձևավորվեց հավաքական նոր բանաձև. «այսպես էլ մնա, լավ է»։ Բայց ամեն անգամ մոռացության, չնկատելու, «նոր նորմալ»-ով ապրելուն խանգարում է մեկ հանգամանք. իրականությունը։ Որովհետև «այսպես» հաստատ չի մնալու, ու արդեն այդպես չէ։ Արդեն վատ է։ Ու չկա որևէ իրատեսական սցենար, որով լավ է լինելու։ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի պատմությունը չունի դրական ելքի շանս, քանի դեռ 44-օրյա պարտությունը չի արձանագրվել որպես մեր նոր վերամեկնարկի զրոյական կետ, մինչև այն չի ֆիքսվել որպես բոլոր պրոբլեմների հիմք, մինչև չեն հստակեցվել պարտության մեղավորներն ու պատասխանատուները։
Պացիենտը պետք է հասկանա, որ հիվանդ է, որ բուժումը մեկնարկի։ Պետք է հասկանաս, որ քաղցկեղ ունես, որից հետո գիտակցությամբ, էներգիայով, դեղերով, ամեն ինչով փորձես հաղթել հիվանդությունը, փորձես կենդանի մնալ։ Անտեսելով մահաբեր հիվանդությունը՝ դու հրաժարվում ես ապրելուց։ Նույնն էլ հանրային մակարդակում։ Մինչև մենք չհասկանանք, որ 44-օրյա պատերազմի պարտությունը մեր այսօրվա ու ապագայի բոլոր խնդիրների առանցքն է, մինչև չհասկանանք այդ պարտության պատճառներն ու չբացահայտենք ու չպատժենք մեղավորներին, չի լինելու որևէ արժանապատիվ, ապահով ու անվտանգ ո՛չ ապագա, ո՛չ երկիր»։
Լրահոս
- Էրդողանը պատմել է Բաշար Ասադի «արյունոտ ռեժիմի կործանման» մասին 23:43 11 Դեկտեմբեր 2024
- ՀՀ դեսպանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը 23:29 11 Դեկտեմբեր 2024
- Ով կփոխարինի ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանին 23:16 11 Դեկտեմբեր 2024
- Ձեռք են բերել թմրանյութ և շարժվել Գյումրիի ուղղությամբ 23:00 11 Դեկտեմբեր 2024
- Փաշինյանը կարող է հորդորել դնել մանդատը, եթե կիրթ լինեին` կընդունեին. Խաչատուր Սուքիասյան 22:48 11 Դեկտեմբեր 2024
- Ներկայացվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ քայլերը 22:33 11 Դեկտեմբեր 2024
- ԱԺ-ում կայացավ ԵԽԽՎ իրավական հարցերի ու մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը 22:11 11 Դեկտեմբեր 2024
- Եվրոպայի ԱԳ նախարարները կքննարկեն Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները 21:55 11 Դեկտեմբեր 2024
- Ամբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրականության 21:38 11 Դեկտեմբեր 2024
- ՌԴ ՊՆ խոստացել է անպատասխա չթողնել Տագանրոգի օդանավակայանին ԱՄՆ ATACMS բալիստիկ հրթիռներով Կիևի հասցրած հարվածը 21:36 11 Դեկտեմբեր 2024
- Փաշինյանը նիստ է հրավիրել՝ քննարկելու՝ ինչպես են Հայաստանում անցկացնելու COP 17-ը 21:21 11 Դեկտեմբեր 2024
- Ասլանյանը չի ցանկանում մանդատը վայր դնել 21:07 11 Դեկտեմբեր 2024
- Զուրաբիշվիլիին քննարկումներ է ունեցել Վրաստան ժամանած եվրապատգամավորների հետ 20:38 11 Դեկտեմբեր 2024
- ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ուսանողները ՀՀ ՊՆ-ում էին․ նրանց համար բանախոսություններ են կարդացել՝ Հայաստանի պաշտպանության ու անվտանգության ոլորտների վերաբերյալ 20:21 11 Դեկտեմբեր 2024
- Խելացի ուժերի համախմբում է պետք, որպեսզի մեր երկիրը դուրս գա այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) 20:08 11 Դեկտեմբեր 2024
- Ինչ կապ ունի Հայրապետյանը Ասլանյանի հայտարարության հետ. ԲՏԱ նախարարության պարզաբանումը 19:56 11 Դեկտեմբեր 2024
- Կիևն ATACMS-ով հարվածել է Տագանրոգի ռազմական օդանավակայանին․ ՌԴ ՊՆ 19:43 11 Դեկտեմբեր 2024
- Թալիբների կառավարության անդամներից մեկը մահացել է՝ նախարարության շենքում պայթյունի հետևանքով 19:32 11 Դեկտեմբեր 2024
- Հայ-թուրքական տնտեսական հարաբերություններ. կախվածությու՞ն, թե՞ հնարավորություն․ խորհրդաժողով կլինի 19:12 11 Դեկտեմբեր 2024
- Երևանի Բագրևանդի և Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով 18:58 11 Դեկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 23:00 11 Դեկտեմբեր 2024 Ձեռք են բերել թմրանյութ և շարժվել Գյումրիի ուղղությամբ Ձեռք են բերել թմրանյութ և շարժվել Գյումրիի ուղղությամբ
- 22:33 11 Դեկտեմբեր 2024 Ներկայացվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ քայլերը Ներկայացվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ քայլերը
- 20:08 11 Դեկտեմբեր 2024 Խելացի ուժերի համախմբում է պետք, որպեսզի մեր երկիրը դուրս գա այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) Խելացի ուժերի համախմբում է պետք, որպեսզի մեր երկիրը դուրս գա այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)
Քաղաքականություն
- 23:29 11 Դեկտեմբեր 2024 ՀՀ դեսպանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը ՀՀ դեսպանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
- 23:16 11 Դեկտեմբեր 2024 Ով կփոխարինի ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանին Ով կփոխարինի ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանին
- 22:48 11 Դեկտեմբեր 2024 Փաշինյանը կարող է հորդորել դնել մանդատը, եթե կիրթ լինեին` կընդունեին. Խաչատուր Սուքիասյան Փաշինյանը կարող է հորդորել դնել մանդատը, եթե կիրթ լինեին` կընդունեին. Խաչատուր Սուքիասյան