00:24:28 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 44–օրյա պատերազմի գործով մի շարք պաշտոնատար անձինք են հարցաքննվել. Sputnik Արմենիա

    19:15 24 Նոյեմբեր 2022

    2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատածում Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրգործով մի շարք պաշտոնատար անձինք են հարցաքննվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՔԿ–ից։

    Իսկ թե ովքեր են կոնկրետ հարցաքննվել, ՔԿ–ն չի մանրամասնել` ելնելով նախաքննության շահերից: ՔԿ–ից չեն հայտնել նաև, թե ինչ փուլում է վարույթի նախաքննությունը։

    Միաժամանակ ՔԿ–ից հիշեցրել են, որ հարուցված քրգործով հարցաքննվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և նա վկայի կարգավիճակ ունի։

    Հիշեցնենք, որ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

    44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները քանիցս բողոքի ակցիա են արել դատախազության շենքի առջև:

    Նրանք պահանջում էին, որ դատախազությունը հարուցված գործը փոխանցի ԱԱԾ-ին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս